Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Իրանի և ԱՄՆ-ի միջև  բանակցությունների երկրորդ փուլը տեղի կունենա Մուսկատում

Իրանի արտգործնախարարության խոսնակը, պատասխանելով IRNA-ի հարցին, թե որտեղ է լինելու Իրանի և ԱՄՆ-ի միջև  բանակցությունների երկրորդ փուլը, ասել է, որ Մուսկատը կրկին կհյուրընկալի այս փուլը:

«Խորհրդակցություններից հետո որոշվել է, որ Մուսկատը կշարունակի ընդունել բանակցությունների երկրորդ փուլը, որը կկայանա շաբաթ օրը՝ ապրիլի 19-ին», – ասել է Էսմայիլ Բաղային՝ հերքելով ենթադրությունները, որ իրանա-ամերիկյան բանակցությունների նոր փուլի վայրը կարող է փոխվել։

Ապրիլի 12-ին Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին գլխավորել է պատվիրակությունը Օմանի մայրաքաղաք Մուսկատում՝ անուղղակի բանակցություններ վարելու ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Վիտկովի հետ։

 Քննարկումները կենտրոնացել են միջուկային ծրագրի և ապօրինի և անարդար պատժամիջոցների վերացման շուրջ։ Բանակցությունների առաջին փուլի ընթացքում Օմանի արտաքին գործերի նախարարությունը միջնորդ է եղել իրանական և ամերիկյան պատվիրակությունների բանավոր և գրավոր հաղորդակցության մեջ: