Իրանի Իսլամական խորհրդարանի քրիստոնյա պատգամավորները մի հաղորդագրությամբ դատապարտել են Փարիզի Օլիմպիական խաղերում քրիստոնեական սրբությունների նկատմամբ անարգալից վերաբերմունքը Հաղորդագրության տեքստը հետևյալն է.
Այսօր տեղի ունեցածը շատ դառը և նողկալի դեպք է, և սա առաջին անգամը չէ, որ արևմտյան որոշ լրատվամիջոցներում, արվեստի գործերում և այսօր Ֆրանսիայի կողմից կազմակերպված կարևոր սպորտային իրադարձության ժամանակ անարգում են Հիսուս Քրիստոսին։
Այս նողկալի պահվածքը կրոնից հեռացած մարդկանց անվերջանալի պահանջների հետևանքն է և ցավոք Արևմտյան երկրներում անմարդկային միասեռական հարաբերությունները ղեկավարների կողմից հաստատվելով և հատկապես հոգևոր առաջնորդների լռությունը պատճառ է դարձել Փարիզի Օլիմպիական խաղերի բացման հանդիսության կազմակերպիչները հանդգնեն անարգել քրիստոնեությունն ու հավատքը։
Ուստի մենք՝ Իրանի Իսլամական Խորհրդարանում ասորի և հայ քրիստոնյա ազնիվ համայնքների պատգամավորներս, կտրականապես մերժում և դատապարտում ենք Հիսուս Քրիստոսի «Վերջին ընթրիքը» պատկերող որմնանկարի ծաղրումը, որը դաջված է ճշմարիտ քրիստոնյաների սրտերում և մտքերում և մենք ակնկալում ենք, որ ամբողջ աշխարհի քրիստոնյաների հոգևոր առաջնորդները նման սատանայական վարքագծի կրկնությունը կանխելու համար դատապարտեն համասեռամոլությունը և հայտարարեն իրենց համերաշխությունը աշխարհի քրիստոնյաների հետ, որոնց հավատքն անարգվել է։
Թեհրանի և հյուսիսային իրանահայության պատգամավոր՝ Արա Շահվերդյան
Իրանում ասորի և քաղդեացի քրիստոնյաների պատգամավոր՝ Շարլի Էնվիե Թեքիե
Սպահանի և հարավային իրանահայության պ-ատգամավոր՝ Գեղարդ Մանսուրյան