Հինգշաբթի, 30 Հուլիս, 2026

Իրանը 800 կմ շառավղով ռադար է տեղադրել. այն ընդգրկում է նաև Հայաստանի ու Ադրբեջանի երկինքը. ParsToday

Իրանը 800 կմ շառավիղով ռադար է տեղադրել, որն ընդգրկում է Հայաստանի և Ադրբեջանի երկինքը.  գրել է Islamic World News-ը։

Ռադարը տեղադրվել է Գիլանի նահանգի բարձրավանդակում երկրի հյուսիսային օդային տարածքը դիտարկելու համար։   Այն միացվել է Իրանի հակաօդային պաշտպանության ցանցին։

Նշվում է, որ Գիլանում ռադարի տեղադրվելուց հետո Հայաստանի, Ադրբեջանի, արևելյան Թուրքիայի զգալի մասի, Վրաստանի մեծ մասի, արևմտյան Թուրքմենստանի, Ղազախստանի հարավ-արևմտյան մասի և Կասպից ծովի օդային ամբողջ տարածքը կգտնվի Իրանի ՀՕՊ վերահսկողության ներքո: