Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Իրանը դեմ է տարածաշրջանում աշխարհագրական սահմանների փոփոխությանը․ Փեզեշքիան

Իրանը հանդես է գալիս Կովկասի տարածաշրջանում օտարերկրյա միջամտության դեմ։ Ինչպես հայտնում է «Mehr»-ը, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը նման հայտարարություն է արել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ հանդիպմանը, ով Թեհրան է այցելել՝ մասնակցելու Տնտեսական համագործակցության կազմակերպության նիստին։

Հանդիպման ժամանակ Փեզեշքիանն ընդգծել է Իրանի քաղաքականությունը՝ ուղղված կովկասյան տարածաշրջանում աշխարհագրական սահմանների որևէ փոփոխության և օտար պետությունների միջամտության դեմ։

«Տարածաշրջանի սահմանների փոփոխությունը որևէ պայմաններում ընդունելի չէ։ Տարածաշրջանի սահմաններից դուրս գտնվող պետությունների փորձերը պահանջում են տարածաշրջանի երկրների միջև ինտեգրման և միասնականության ամրապնդում»,- ասել է նա։