Երկուշաբթի, 27 Հուլիս, 2026

Իրանը Բելառուսի հետ համագործակցության միջոցով կկարողանա հաղթահարել պատժամիջոցների բացասական հետևանքները. Փեզեշքիան

Միացյալ Նահանգների և նրա դաշնակիցների միաբևեռությունը մեզ համար անընդունելի է. հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպման ժամանակ։

«Աշխարհում ձևավորված միաբևեռությունը, երբ Միացյալ Նահանգները և նրա դաշնակիցները բռնի կերպով իրենց համոզմունքներն ու գաղափարները պարտադրում են այլ երկրներին, անընդունելի է մեզ համար և, իհարկե, ձեզ համար», – ասել է  նա։

Փեզեշքիանը նշել է, որ Իրանը Բելառուսի հետ համագործակցության միջոցով կկարողանա հաղթահարել պատժամիջոցների բացասական հետևանքները։

Բելառուսը պատրաստ է Իրանի հետ քննարկել ցանկացած հարց՝ սկսած սննդամթերքի մատակարարման ոլորտում համագործակցությունից մինչև ռազմատեխնիկական ոլորտ. Ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։

«Իրանի և Բելառուսի միջև անլուծելի խնդիրներ չկան։ Դուք եղել և մնում եք մեր բարեկամը։ Մենք հանձնառու ենք կատարել Իրանի Հանրապետության առջև ստանձնած մեր բոլոր պարտավորությունները», – նշել է նա։