Իրանը անմիջապես հակահարված կտա ցանկացած երկրի, որը կորոշի միջամտել հակամարտությանը՝ Իսրայելի կողմից։ Այդ մասին նշված է Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի հայտարարության մեջ։
«Եթե որևէ երրորդ կողմ միջամտի Իսրայելի ագրեսիային, անմիջապես կհակազդենք՝ համաձայն կոնկրետ պլանի»,- հայտարարությունն է ներկայացրել IRNA գործակալությունը։