Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Իտալիայում պատրաստվում են վերջին հրաժեշտը տալ Բեռլուսկոնիին

Իտալիան պատրաստվում է վերջին հրաժեշտը տալ երկրի ամենահայտնի քաղաքական գործիչներից մեկին՝ նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիին, որը մահացել է 86 տարեկանում:

Այսօր Միլանի Դուոմո տաճարում տեղի կունենա Բեռլուսկոնիի հոգեհանգստի պետական արարողությունը: Տաճարի մուտքի մոտ տեղադրվել են իտալական դրոշի գույներով մեծ ծաղկեպսակներ: Արարողությունն անցկացնելու է արքեպիսկոպոս Մարիո Դելպինին: Պարզ չէր, թե աշխարհի ներկա կամ նախկին առաջնորդները ներկա կլինե՞ն դրան։

Ինչպես նշում է Daily Mail-ը, իտալացիները տարակարծիք են այն հարցի շուրջ, թե արդյոք երեք անգամ Իտալիայի վարչապետի պաշտոնը զբաղեցրած Բեռլուսոնին, որը բավականին հակասական հեղինակություն ուներ և ներքաշված էր կոռուպցիոն և սեռական բնույթի սկանդալներում, արժանի է նման բարձր մակարդակի արարողությանը, որը տեղի է ունենալու Միլանում: