Իտալիան պատրաստվում է վերջին հրաժեշտը տալ երկրի ամենահայտնի քաղաքական գործիչներից մեկին՝ նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիին, որը մահացել է 86 տարեկանում:
Այսօր Միլանի Դուոմո տաճարում տեղի կունենա Բեռլուսկոնիի հոգեհանգստի պետական արարողությունը: Տաճարի մուտքի մոտ տեղադրվել են իտալական դրոշի գույներով մեծ ծաղկեպսակներ: Արարողությունն անցկացնելու է արքեպիսկոպոս Մարիո Դելպինին: Պարզ չէր, թե աշխարհի ներկա կամ նախկին առաջնորդները ներկա կլինե՞ն դրան։
Ինչպես նշում է Daily Mail-ը, իտալացիները տարակարծիք են այն հարցի շուրջ, թե արդյոք երեք անգամ Իտալիայի վարչապետի պաշտոնը զբաղեցրած Բեռլուսոնին, որը բավականին հակասական հեղինակություն ուներ և ներքաշված էր կոռուպցիոն և սեռական բնույթի սկանդալներում, արժանի է նման բարձր մակարդակի արարողությանը, որը տեղի է ունենալու Միլանում: