Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Իսրայելն Իրանին հարվածել է իրաքյան տարածքից

Իսրայելն Իրանին հարվածելու համար օգտագործել է  ամերիկյան բանակի վերահսկողության տակ գտնվող իրաքյան տարածքը. հայտնում է Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի մամուլի ծառայությունը։

Սիոնիստական ​​ թշնամու ինքնաթիռները շաբաթ առավոտյան բացահայտ ագրեսիա են դրսևորել և խախտել միջազգային իրավունքը՝ օգտագործելով Իրաքում ԱՄՆ ահաբեկչական բանակի վերահսկողության տակ գտնվող տարածքը՝ Իրանի հետ սահմանից 100 կմ հեռավորության վրա։ Tasnim գործակալությունը մեջբերում է հայտարարության տեքստը. հայտնում է ՏԱՍՍ-ը։

Իրանի գլխավոր շտաբի տվյալներով՝ Իսրայելը, օգտագործելով «օդ-երկիր» հրթիռները, փորձել է հարվածներ հասցնել իրանական ռադիոտեղորոշիչ կայաններին երեք նահանգներում։

Մի շարք միջին հեռահարության «օդ-երկիր» հրթիռներ, որոնք հագեցած են շատ թեթև մարտագլխիկներով, արձակվել են Իլամի, Խուզեստանի և Թեհրանի նահանգների մի քանի սահմանային ռադիոտեղորոշիչ կայանների ուղղությամբ.  ասված է հայտարարության մեջ։

Հուլիսի 23-ին Reuters-ը հայտնել է, որ Իրաքում կա մոտ 2,5 հազար ամերիկացի զինծառայող։ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան ստեղծվել է 2014 թվականին՝ առաջին հերթին «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչների դեմ պայքարելու համար: Գործակալությունը նշել է, որ Վաշինգտոնը ձգտում է իր ներկայությունը պահպանել Իրաքում՝ Սիրիայում ռազմական կոնտինգենտին աջակցելու համար, որտեղ կա մոտ 900 ամերիկացի զինծառայող։