Երեքշաբթի, 28 Հուլիս, 2026

Իսրայելի բանակը սպանել է ՀԱՄԱՍ-ի գլխավոր անվտանգության հետախուզական ծառայության ղեկավարին

Իսրայելական բանակը հատուկ գործողության միջոցով սպանել է ՀԱՄԱՍ-ի գլխավոր անվտանգության հետախուզական ծառայության ղեկավար Ամջադ Մուհամմադ Հասան Շաերին. Տեղեկացնում է  Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։

Հաղորդվում է, որ Շաերի գլխավորած ծառայությունը զբաղվում է ՀԱՄԱՍ-ի դեմ հետախուզական գործունեության բացահայտմամբ՝ բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաև կազմակերպությանը պատկանող և Գազայի հատվածում, նաև դրանից դուրս գտնվող օբյեկտների անվտանգությունն ապահովելով։

Կազմակերպությունը  նաև գնահատում է հետախուզության արդյունքները,   Իսրայելի վրա հարձակումների վերաբերյալ որոշումներ կայացնում։