Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցավակցություն է հայտնել Իրանին Իսրայելի հարձակման կապակցությամբ, հայտնում է Anadolu-ն։
«Ես իմ կարեկցանքն եմ հայտնում հարևան Իրանին և Իրանի կառավարությանը, որը երեկ երեկոյան դարձավ Իսրայելի ագրեսիայի թիրախը»,- ասել է Էրդողանը՝ Հաթայ նահանգում ունեցած ելույթի ժամանակ։
Նա ասել է, որ «արևմտյան ուժերի կողմից փչացած Իսրայելի սիոնիստական կառավարությունը փորձում է բորբոքել տարածաշրջանային հակամարտությունների կրակը»։
Թուրքիայի նախագահի խոսքով՝ «չափազանց կարևոր է չընկնել Իսրայելի և նրա կողմնակիցների հնարքների տակ»։
«Իսրայելն այս մոտեցմամբ և մտածողությամբ ոչ մի տեղ չի առաջադիմելու», – եզրափակել է Էրդողանը։