Երկուշաբթի, 10 Օգոստոս, 2026

Իսրայելը չի կատարի ԱՄՆ-Իրան համաձայնագրի «Լիբանանյան կետը» և կշարունակի հարձակումը Լիբանանի վրա

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հայտնել է, որ Իսրայելը  ​​դուրս չի բերի իր զորքերը Լիբանանից և իրեն պարտավորված չի համարում կատարել ԱՄՆ-Իրան համաձայնագրի «Լիբանանյան կետը»։

Այս մասին հաղորդում է Ynet պորտալը՝ հղում անելով իսրայելական աղբյուրներին։

Նրա խոսքով՝ Նեթանյահուն «հստակեցրել է», որ Իսրայելի պաշտպանության բանակը կմնա Լիբանանում իր ներկայիս դիրքերում և կշարունակի գործել շիական «Հեզբոլլահ» շարժման  սպառնալիքի դեմ, այդ թվում՝ «ահաբեկչական ենթակառուցվածքների ոչնչացմամբ և Իսրայելի դեմ ցանկացած հարձակմանն արձագանքելով»։