Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Իսրայելը հարվածել է «Հըզբոլլահի» նավթամթերքի պահեստներին

Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները հարձակում են իրականացրել Լիբանանի հետ սահմանին գտնվող Էլ-Կուսեյր քաղաքի արդյունաբերական գոտու վրա. Տեղեկությունը  տարածել է  Al Hadath հեռուստաալիքը։

Ըստ հրապարակման՝ հարձակման են ենթարկվել այնտեղ գտնվող «Հըզբոլլահի» նավթամթերքի պահեստները։ Նրանք խոցվել են առնվազն յոթ հրթիռային հարվածներով։

Էլ-Կուսեյրը ծածկվել է ծխի սև ամպերով։