Իսրայելական անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Լիբանանի հարավում գտնվող Շաղրա քաղաքի մոտ, ինչի հետևանքով կան զոհեր և վիրավորներ. ինչպես հայտնում է Times of Israel-ը, այս մասին տեղեկություն է տարածել Լիբանանի փրկարար ծառայությունը։
Հարվածների հետևանքով զոհվել է երկու մարդ, վիրավորվել են երեքը, այդ թվում՝ մեկ երեխա:
Շաբաթ օրը Գոլանի բարձունքների վրա Հեզբոլլահի հրթիռակոծությունից հետո, որ հետևանքով զոհվել է 12 երեխա, սա Իսրայելի առաջին հարվածն է Լիբանանի վրա: