Նոյեմբերի 16-ի գիշերը Իսրայելի պաշտպանության բանակի կործանիչները հարվածներ են հասցրել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիյեի տանը։
«Գիշերվա ընթացքում Իսրայելի պաշտպանության բանակի կործանիչները հարվածներ են հասցրել ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի նստավայրին, որն օգտագործվում էր ահաբեկչական նպատակներով և հաճախ ծառայում էր որպես ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան ղեկավարների հանդիպման վայր՝ իսրայելցի խաղաղ բնակիչների և Իսրայելի պաշտպանության բանակի զինվորների դեմ ահաբեկչական հարձակումներ իրականացնելու համար», – ասված է Իսրայելի բանակի հաղորդագրության մեջ։