Երկուշաբթի, 10 Օգոստոս, 2026

«Մոսադի» գործակալները ռազմական բազա են ստեղծել հենց Իրանի կենտրոնում

Թուրքական TRT–ն, հղում անելով Ynet–ին, որն էլ իր հերթին իսրայելական հատուկ ծառայությունների աղբյուրներին էր հղում կատարել, ուշագրավ հոդված է հրապարակել, որում մասնավորապես նշում է. «Իսրայելը ռազմական բազա է ստեղծել հենց Իրանի կենտրոնում»։

Իսրայելի հետախուզությունը՝ «Մոսադ»-ը, գաղտնի կերպով անօդաչու թռչող սարքերի բազա է ստեղծել Իրանի հենց կենտրոնում և օգտագործել այն ռազմական ու միջուկային օբյեկտների վրա հարվածներ հասցնելու համար։

Պորտալը նշում է, որ իսրայելացի լրտեսները նախապես պայթուցիկներով բեռնավորված անօդաչուներ են տեղափոխել Իրան և տեղադրել դրանք ուղղակիորեն՝ իրանական զենիթահրթիռային համալիրների և Նաթանզում գտնվող միջուկային օբյեկտի մոտ։

Հ․Գ․ Ռազմավարական պլանավորում, երկարաժամկետ և նպատակային ծրագրում, փոքր խմբերով մեծ խնդիրների լուծում հակառակորդի թիկունքում – ահա՛ ժամանակակից պատերազմների էությունը։ Թիրախներին կետային հարվածները նվազեցնում են ռեսուրսների անհարկի մաշեցման վտանգը, մեծացնում դրանց արդյունավետությունը։

Քաղաքագետ Արա Պողոսյան