Իսրայելը հայտարարել է, որ սպանել է ՀԱՄԱՍ-ի առաջնորդներից մեկին:
Իսրայելական հարձակման հետևանքով սպանվել է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի խորհրդի (շուրա) ղեկավար Ուսամա Մազինին. հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակը X սոցիալական ցանցում: Գործակալության տվյալներով՝ Մազինին զբաղվում էր մարդկանց գերեվարմամբ վարում և ղեկավարում էր «Իսրայելի դեմ ահաբեկչական գործողությունները»։
Գործողությունն իրականացվել է Իսրայելի պաշտպանության բանակի կողմից՝ Շին Բեթ հակահետախուզական ծառայության հետ համատեղ. ասվում է Իսրայելի պաշտպանության բանակի հաղորդագրության մեջ։
Ընդհանուր առմամբ, այս գիշեր ՀԱՄԱՍ-ի և Իսլամական ջիհադի ավելի քան 200 թիրախ է խոցվել Գազայի հատվածում. հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակը:
Մասնավորապես, հարձակման են ենթարկվել ՀԱՄԱՍ-ի կողմից ահաբեկչությունը ֆինանսավորելու համար օգտագործվող բանկը և Գազայի հատվածում գտնվող մի շարք ստորգետնյա թունելներ։ Խոցվել են նաև Գազայի կենտրոնում գտնվող զինյալների օպերատիվ շտաբը և զենքի պահեստները։
Նախօրեին Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել էր Գազայի հատվածի Խան Յունիս քաղաքում ՀԱՄԱՍ-ի գլխավոր հետախուզության ղեկավարի սպանության մասին։ Նրա անունը և այլ մանրամասներ չեն հաղորդվում։