Իսկ ի՞նչ քարտեզ պետք է հայտնվեր, Տիգրան Մեծի՞։ Այս մասին ԱԺ-ում ավանդական ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ պատասխանելով լրագրողների հարցեին։
Լրագրողները, մասնավորապես, հետաքրքրվեցին, թե ինչու է ՀՀ իշխանությունն այդքան ակտիվ ցանկանում սահմանազատման եւ սահմանագծման փուլ սկսել Ադրբեջանի հետ ԽՍՀՄ շրջանի քարտեզով։
Նրա խոսքով՝ բանակցությունների ընթացքում հայկական կողմը կբարձրացնի այդ հարցը՝ նախապես հստակեցումներ անելով։
«Իսկ ի՞նչ քարտեզ պետք է հայտնվեր, Տիգրան Մեծի՞»,-հեգնանքով ասաց Քոչարյանը։
Նա նշեց, որ գործընթացը դեռ շարունակվում է, եւ կողմերը առաջ կտանեն իրենց շահերը, իրենց օրակարգը։
News.am