Ռուսաստանի առողջապահության նախարարությունը կրկնակի նվազեցրել է «Սպուտնիկ V» կորոնավիրուսային պատվաստանյութի վաճառքի առավելագույն գինը: Այս մասին հայտնում է Интерфакс-ը՝ վկայակոչելով ՌԴ կառավարության մամուլի ծառայությանը:
Այժմ պատվաստանյութի վաճառքի գինը երկու բաղադրիչների համար 866 ռուբլի 81 կոպեկ է՝ առանց հարկերի: Պատվաստանյութի երկու բաղադրիչների ի սկզբանե գրանցված գինը 1942 ռուբլի էր:






