Մեկ ամիս է, ինչ Հայաստանում արդեն բացահայտ ու պաշտոնապես կալանավորված է արդարադատությունը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Երվանդ Վարոսյանը։
Նա նշել է. «Դատավոր Բորիս Բախշիյանի կալանավորումը ազդարարեց արդարադատության վախճանի փաստաթղթային ձևակերպումը։
Ու հիշեք նաև, որ այս ամենը իշխող վարչակարգը կատարում է արևմտյան «առաջադեմ» ու «ժողովրդավարական» պետությունների արդեն բացահայտ հովանավորությամբ։ Նիկոլի ռեժիմի տարատեսակ տերերի մասին լոլոներ կարդալուց, միշտ հիշեք, որ առնվազն մինչ այս պահը այդ ռեժիմը գտնվում է արևմուտքի, ոչ միայն լուռ, այլ նաև «ժող.բաստիոնին» 24 ժամ ռեժիմով դեֆերամբներ ձոնող հովանու տակ»:
Հիշեցնենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամբ դատավոր Դավիթ Արղամանյանի, որոշում էր կայացրել կալանավորել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանին։