ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«ԱԺ-ում լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի նկատմամբ դրսևորված այլանդակ պահվածքը ոչ միայն անթույլատրելի էր, այլև բոլորիս ևս մեկ անգամ հիշեցրեց, որ երկրի խորհրդարանում տարբեր լրագրողների ու լրատվամիջոցների դեմ իրականացվող բազմաթիվ այլ միջադեպեր մնացել են անպատասխան:
Ակնհայտորեն իշխանությունն իր առաջին դեմքով խրախուսում է տարբեր բնույթի հարձակումներն ու վիրավորանքները լրագրողների նկատմամբ, իսկ ՔՊ տարբեր օդիոզ դեմքեր փորձում են արդարացնել շեֆի սպասելիքները:
Չմարդու տեսակը և´ դավաճանում է, և´ ուրանում, այնպես որ, դրանցից ամեն ինչ սպասելի է»: