Ուրբաթ, Սեպտեմբերի 26, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v80), quality = 90

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v80), quality = 90

Իշխանություններն ունեն փողի կարիք, բայց չունեն փողի աղբյուրներ. փաստաբանությունը զուտ որպես ձեռնարկատիրական գործունեություն դիտարկելը ծայրահեղ սխալ է. Երվանդ Վարոսյան

10/02/2025
- Իրավունք, ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Փաստաբանությունը բավականին քիչ լծակներ ունի՝ ազդելու ստեղծված իրավիճակի վրա կամ բողոքի ձայն բարձրացնելու, և գործադուլն այն ծայրահեղ միջոցն է, որով փորձ է արվում ուշադրություն կենտրոնացնել ոլորտի խնդիրների վրա։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց փաստաբան Երվանդ Վարոսյանը՝ անդրադառնալով Հայաստանի ողջ տարածքում փաստաբանների հայտարարծ գործադուլին։

Հիշեցնենք՝ փաստաբանները հրաժարվում են մասնակցել պետական մարմիններում՝ դատարաններում, նախաքննական մարմիններում պաշտպանություն կամ ներկայացուցչություն իրականացնելուց։ Նրանք կառավարությունից պահանջում են հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ և «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը ՀՀ ազգային ժողով ուղարկելու միջոցով՝ փաստաբանական գործունեություն համարվող ծառայությունների մատուցումը, անվճար (անհատույց) և կամավոր անհատույց իրավաբանական օգնության տրամադրումը ազատել ավելացված արժեքի հարկից:

Երվանդ Վարոսյանը դժվարացավ կանխատեսել, թե ՀՀ գործող իշխանությունների պարագայում փաստաբանական հանրույթի բողոքի գործողությունն ինչքանով արդյունավետ կլինի։

«Որովհետև չեմ կարծում, թե իրենք գլոբալ առումով գիտակցում են, թե ինչ են անում։ Մի բան ակնհայտ է՝ ՀՀ գործող իշխանությունները փողի կարիք ունեն, բայց չունեն փողի աղբյուրներ, որովհետև, որպես իշխանություն, այդքան շնորհք չունեն՝ զարգացնելու տնտեսությունը և ունենալու համապատասխան ֆինանսներ։ Այդ է պատճառը, որ գնում են հարկային խստացումների։

Ինչ վերաբերում է կոնկրետ փաստաբանության ոլորտի խստացումներին, ՀՀ իշխանությունները բացարձակապես չեն պատկերացնում՝ ինչ է փաստաբանությունը, ինչ նշանակություն ունի այս ինստիտուտը։ Իրենք չգիտեն, որ փաստաբանությունն առաջին հերթին իրավապաշտպան գործունեություն է, և հասարակության անդամների իրավունքների պաշտպանությունը կախված է փաստաբանությունից։

Դիտարկել փաստաբանությունը զուտ որպես ձեռնարկատիրական գործունեություն ծայրահեղ սխալ է»,- ասաց Երվանդ Վարոսյանը։
Ըստ մեր զրուցակցի՝ ՀՀ իշխանությունները սեփական քաղաքացուն զրկում են անգամ անվճար իրավաբանական ծառայություններից, խորհրդատվություն ստանալու իրավունքից։

«Սա հղի է լուրջ հետևանքներով և առաջին հերթին հարվածելու է քաղաքացիներին, որովհետև փաստաբաններն ստիպված են լինելու դրա դիմաց էլ վարձատրություն պահանջել. անկախ այն բանից՝ նա գործողությունն անվճար կանի, թե ոչ, պետությունը ցանկանում է հարկել նրան։ Սա տեղավորվում է ՀՀ իշխանությունների ընդհանուր քաղաքականության մեջ. ինչպես բոլոր ոլորտներն են տանում տապալման, այս ոլորտը ևս հերթականն է, որ փորձում են տապալել։ Ինքս այսօր մասնակցում եմ փաստաբանների հայտարարած գործադուլին, դատական նիստերի չեմ ներկայացել և չեմ ներկայանալու, բայց ասել, որ հույս ունեմ, թե այս իշխանությունը կհասկանա՝ ինչ է անում, ցավոք այդ լավատեսությունը չունեմ»,- ամփոփեց Երվանդ Վարոսյանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Տերյան-140. հիշատակի արարողություն՝ Հայ մեծերի պանթեոնում

Հաջորդ գրառումը

Հարկային տեռորի արդյունքում բեռի ավելացումը մոտ 38 տոկոսով ուղիղ հարված է հասցնելու ՀՀ քաղաքացու գրպանին՝ զրկելով նրան իրավական ճանապարհով սեփական խնդիրներ լուծելու հնարավորությունից. Սոսե Չանդոյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

ՀՀ նորմալ իշխանությունները Արցախի ժողովրդին ցեղասպանության զոհի կարգավիճակ պիտի տային․ Բեգլարյան

26/09/2025
Նորություններ

Հայաստանի սահմանը Ադրբեջանի հետ սահմանվել է 1988-ի հունվարի 12-ին, ինչը հինգական մարդ երկու կողմից ստորագրել են. Բագրատյան

26/09/2025
Կինո-Թատրոն

Մահացել է Տիգրան Քեոսայանը

26/09/2025
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Միչիգանի ՀԲԸՄ «Ալեք և Մարի Մանուկյան» ավագ դպրոցի աշակերտներին

26/09/2025
Հաջորդ գրառումը

Հարկային տեռորի արդյունքում բեռի ավելացումը մոտ 38 տոկոսով ուղիղ հարված է հասցնելու ՀՀ քաղաքացու գրպանին՝ զրկելով նրան իրավական ճանապարհով սեփական խնդիրներ լուծելու հնարավորությունից. Սոսե Չանդոյան

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

ՀՀ նորմալ իշխանությունները Արցախի ժողովրդին ցեղասպանության զոհի կարգավիճակ պիտի տային․ Բեգլարյան

26/09/2025

Երկու տարի առաջ այս օրը դժոխային էր Արցախում՝ Ստեփանակերտի բենզինի պահեստի պայթյունի պատճառով: Այս մասին սոցցանցի իր էջում գրել է...

ԿարդալDetails

Հայաստանի սահմանը Ադրբեջանի հետ սահմանվել է 1988-ի հունվարի 12-ին, ինչը հինգական մարդ երկու կողմից ստորագրել են. Բագրատյան

26/09/2025

Մահացել է Տիգրան Քեոսայանը

26/09/2025

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Միչիգանի ՀԲԸՄ «Ալեք և Մարի Մանուկյան» ավագ դպրոցի աշակերտներին

26/09/2025

Տնօրենների խորհրդին աշխատավարձ վճարում է Սամվել Կարապետյանը և այն ոչ մի ձև չի ազդում ոչ մի սակագնի վրա․ Նարեկ Կարապետյան

26/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական