Երեքշաբթի, Հոկտեմբերի 28, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իշխանության անպատիժ մնալը նշանակում է, որ նա հաջորդիվ շատ ավելի ցինիկ գործողությունների կարող է գնալ. իրավապաշտպանը՝ զոհվածների ծնողներին բռնության ենթարկելու գործի կարճման մասին

24/01/2024
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը բացարձակ այլ բան չէր սպասում, քան այն, որ Եռաբլուրում ոստիկանության կողմից բռնության ենթարկված զոհվածների ծնողների գործը կկարճվի, և պատասխանատուներն ու իրագործողները անպատիժ կմնան։

«Որովհետև սա մեր երկրում ավանդույթ է, որը տասնամյակներ շարունակ եղել է և դեռ պահպանվում է։ Ցավալիերոն սա շատ կանխատեսելի էր, և այստեղ զարմանալու որևէ բան չկա»,- Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց իրավապաշտպանը։

Անդրադառնալով տեղեկություններին, որ ՆԳ նախարարը փորձել է հանդիպել զոհերի  ծնողներին, սակայն վերջիններս մերժել են նրան, Նինա Կարապետյանը նկատեց՝ բռնության ենթարկված ծնողների հետ կոնտակտի պետք էր դուրս գալ հենց սկզբից՝ մինչև վերջիններիս Եռաբլուրում բռնությունների ենթարկելը։

«Պետք էր ճանապարհներ գտնել, ներգրավել հեղինակավոր մարդկանց, որոնք կկարողանային ծնողներին բացատրել իրավիճակը։ Ես բազմաթիվ տարբերակներ եմ առաջարկել, թե ինչ կարելի էր անել, բայց իշխանությունը գնաց ուժը ցույց տալու ճանապարհով։ Իշխանությունը ցույց տվեց, որ ուժ ունի և հարցերը կարող է ուժով լուծել։

Իհարկե, հասարակական կարգը պահպանելու համար առանձին դեպքերում ծայրահեղ  անհրաժեշտություն կա ուժային միջոցառումներ ձեռնարկել, բայց զոհվածների ծնողներն այդ դեպքը չեն։ Եթե դու բռնության ես ենթարկում հերոսների ծնողներին, իսկ հետո գնում և խոնարհվում ես նույն այդ հերոսների շիրիմներին, դրա մեջ բարոյականություն, ողջամտություն և տրամաբանություն չկա»,- ասաց մեր զրուցակիցը։

Ըստ իրավապաշտպանի՝ բռնությոն գործադրած անձանց պատասխանատվության չենթարկելը շատ տրամաբանական է, որովհետև որոշում կայացնողը ոստիկանը չէ, նա ընդամենը հրահանգ կատարող է։

«Ավելին ասեմ. դա անգամ ոստիկանության որոշումը չէ։ Ես խորին համոզմունք ունեմ, որ դա քաղաքական որոշում է, որովհետև այդ ժամակաշրջանում իշխանությունը նպատակ էր դրել, որ իր առջև ոչ մի ճանապարհ չպետք է փակ լինի, և կապ չունի՝ կթքես մարդու վրա, կհրամայես ծեծել զոհված զինվորի ծնողին, ոտքով շուռ կտաս մարդկանց ապրանքը՝ սեփական ավտոմեքենան կայանելու համար, միայն թե հաստատես, որ իշխանություն ես և կարող ես անգամ օրենքով արգելված մեթոդներով գործողությունների դիմել և պատասխանատվության չենթարկվել»,- ասաց Նինա Կարապետյանցը։

Վերջում իրավապաշտպանը շեշտեց՝ անպատժելիության մթնոլորտում ոչ ոք ապահովագրված չէ իր հանդեպ ուժի կիրառումից։

«Իշխանությունների անպատիժ մնալը նշանակում է, որ հաջորդիվ շատ ավելի ցինիկ գործողությունների կարող են գնալ, որովհետև անպատժելիությունն ավելի ծանր հանցագործություններ է ծնում։ Ընդ որում՝ հանցագործությունները շատ ավելի բացասական բնույթ ունեն, եթե իրականացվում են իշխանությունների կողմից, որովհետև բոլոր հնարավորությունները նրանց ձեռքերում են։ ինչպես ասում են՝ մուրճն էլ, մեխն էլ իրենց ձեռքում է. ինչպես կուզեն,այդպես էլ կխփեն»,- ամփոփեց իրավապաշտպանը։

Հիշեցնենք, որ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «2022 թվականի սեպտեմբերի 21-ին, «Եռաբլուրում», ոստիկանության կողմից բռնության ենթարկված զոհված հերոսների ծնողների գործը կարճվել է: Նրանց մեծ մասը «Որդիների կանչ» ՀԿ անդամներ են:

Փաստացի, նահատակների ծնողներին քաշքշած, վնասվածքներ հասցրած օպերացիայի պատասխանատուներն ու իրագործողները մնացին անպատիժ»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Զվարթնոցն» աշխատում է. եղանակը չի խանգարում

Հաջորդ գրառումը

Ի սկզբանե պարզ էր, որ Եռաբլուրում ոստիկանության կողմից բռնության ենթարկված զոհվածների ծնողների գործը կկարճվի, և պատասխանատուներն անպատիժ կմնան. Կարապետ Պողոսյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի մի ամբողջ բաժանմունքի բժիշկներ ազատվել են աշխատանքից. Անուշ Պողոսյան

28/10/2025
Հոգևոր

Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում կկատարվի միասնական ժամերգություն, կհնչի միասնական աղոթք. Արագածոտնի Թեմ

28/10/2025
Միջազգային

Հռոմի պապը կհանդիպի Էրդողանի հետ

28/10/2025
Միջազգային

Փաշինյանի թիմը շատ հակառակորդներ ունի՝ սփյուռքի կառույցներ, ներքին ընդդիմություն, ղարաբաղյան կլան, Հայ Առաքելական եկեղեցի. ադրբեջանցի էկոակտիվիստ

28/10/2025
Հաջորդ գրառումը

Ի սկզբանե պարզ էր, որ Եռաբլուրում ոստիկանության կողմից բռնության ենթարկված զոհվածների ծնողների գործը կկարճվի, և պատասխանատուներն անպատիժ կմնան. Կարապետ Պողոսյան

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի մի ամբողջ բաժանմունքի բժիշկներ ազատվել են աշխատանքից. Անուշ Պողոսյան

28/10/2025

Երբ «լավագույն» արդյունքը դառնում է բժիշկների հեռացումը Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում նորանշանակ տնօրենը գրանցել է իր առաջին «լավագույն»...

ԿարդալDetails

Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում կկատարվի միասնական ժամերգություն, կհնչի միասնական աղոթք. Արագածոտնի Թեմ

28/10/2025

Հռոմի պապը կհանդիպի Էրդողանի հետ

28/10/2025

Փաշինյանի թիմը շատ հակառակորդներ ունի՝ սփյուռքի կառույցներ, ներքին ընդդիմություն, ղարաբաղյան կլան, Հայ Առաքելական եկեղեցի. ադրբեջանցի էկոակտիվիստ

28/10/2025

Հայաստանը ճանաչվել է Եվրոպական մշակութային ժառանգության երկիր

28/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական