Կիրակի, Հունվարի 4, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ինտերպոլը կսատարի ստալկերական ԾԱ-ի դեմ պայքարի կոալիցիային

07/05/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ինտերպոլը միացել է է Ստալկերական ծրագրային ապահովման դեմ պայքարի կոալիցիային (Coalition Against Stalkerware), որի համահիմնադիրն է «Կասպերսկի» ընկերությունը։  Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպությունը կբարձրացնի 194 երկրներում տեղական իրավապահ մարմինների աշխատակիցների շրջանում այդ սպառնալիքի մասին իրազեկվածությունը, տեղեկացնում է ընկերությունը։

Ստալկերական ԾԱ-ն լրտեսման ծրագրերն են, որոնց օգտագործումը սարքի վրա, առանց սեփականատիրոջ իմացության, շատ երկրներում իրավախախտում է և հետապնդվում է օրենքով։ Դրանց դեմ պայքարը պահանջում է գլոբալ համատեղ ջանքեր վենդորներից, ՀԿ-ներից, իրավապահ մարմիններից և ակադեմիական համայնքից: Այդ պատճառով 2019-ին 10 ընկերություններ, այդ թվում՝ «Կասպերսկի» լաբորատորիան և իրավապաշտպան հասարակական կազմակերպությունները, ստալկերական ԾԱ-ի դեմ պայքարի կոալիցիա են ստեղծել։ Միջազգային այս նախաձեռնությունն ուղղված է նման ծրագրերի օգտագործմամբ բռնության և հետապնդումների դեմ պայքարին։ Այսօր կոալիցիայի կազմում ընդգրկված են արդեն 35 մասնակից գործընկերներ ամբողջ աշխարհից։

«Կասպերսկի» ընկերության աջակցությամբ կոալիցիայի անդամները հատուկ դասընթացներ են մշակել իրավապահ մարմինների աշխատակիցների համար, որպեսզի օգնեն նրանց սովորել հետաքննել ստալկերական ԾԱ-ի օգտագործման դեպքերը և աջակցություն ցուցաբերել զոհերին: Ընկերության տվյալներով՝ 2020-ին աշխարհի գրեթե 54 հազար օգտատերեր բախվել են ստալկերական ԾԱ-ին: Նույն թվականին Հայաստանում լրտեսական ծրագրերի գրոհների բախվել է բջջային սարքերի օգտատերերի 0,03%-ն այն դեպքում, երբ 2019-ին այդ ցուցանիշը կազմել է 0,02%:

Կոալիցիայի գործընկերներն աշխատում են մի քանի ուղղություններով. բարելավում են ստալկերական ԾԱ-ի հայտնաբերման տեխնիկական հնարավորությունները, ստեղծում են նման ծրագրերի նմուշների հավաքման մեխանիզմ և տեղեկատվական ու տեխնիկական աջակցություն են ցուցաբերում ընտանեկան բռնության զոհերի և ստալկերական ԾԱ-ից այլ տուժածների հետ աշխատող կազմակերպություններին:

«Այսօր մեզ բոլորիս համար կարևոր է միավորել ջանքերը ստալկերական ԾԱ-ի դեմ պայքարելու և գաղտնիությունը պաշտպանելու համար։ Շատ արժեքավոր է, որ Ինտերպոլը միացել է միջազգային կոալիցիային և այդ թեմայի շրջանակներում աշխատելու է գլոբալ հանրության հետ։ Մեր գործընկերների հետ միասին մենք կշարունակենք գործադրել բոլոր ջանքերը, որպեսզի այլևս ոչ ոք չդառնա ստալկերական ԾԱ-ի զոհ»,- մեկնաբանում է կոալիցիայի ներկայացուցիչ և «Կասպերսկի» ընկերության արտաքին կապերի գծով ղեկավար Կրիստինա Շինգարյովան։:

Ի սկզբանե, «Կասպերսկի» ընկերությունից բացի, կոալիցիայի մեջ են մտել Avira-ն, Էլեկտրոնային սահմանների հիմնադրամը (Electronic Frontier Foundation), Ընտանեկան բռնության նախաձեռնողների հետ աշխատանքի եվրոպական ցանցը (European Network for the Work with Perpetrators of Domestic Violence), գերմանական G DATA Cyber Defense վենդորը, ամերիկյան Malwarebytes վենդորը, Ընտանեկան բռնության հակազդման ազգային ցանցը (National Network to End Domestic Violence), NortonLifeLock ընկերությունը, Operation Safe Escape ոչ առևտրային կազմակերպությունը և գերմանական WEISSER RING ասոցիացիան։

«Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչություն

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Երկրի վրա կորոնավիրուսով վարակվել է յուրաքանչյուր հիսուներորդ մարդը․ ՏԱՍՍ

Հաջորդ գրառումը

Քննարկում Պոլ Գոբլի հետ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Հնգժամյա գործողություն. ի՞նչ է պատմել Գեներալ Քեյնը

03/01/2026
Միջազգային

Մադուրոն ուղևորվում է Նյու Յորք, իսկ Վաշինգտոնում կորոշեն, թե ով կկառավարի Վենեսուելան. Թրամփ

03/01/2026
Նորություններ

Վենեսուելայի նախագահ Մադուրոյի իշխանության տապալման մասին. Էդմոն Մարուկյան

03/01/2026
Միջազգային

ԵՄ-ն բազմիցս հայտարարել է, որ Մադուրոն զուրկ է լեգիտիմությունից և պաշտպանել է խաղաղ անցումը. Կայա Կալլաս

03/01/2026
Հաջորդ գրառումը

Քննարկում Պոլ Գոբլի հետ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական