Հինգշաբթի, Հոկտեմբերի 30, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ինչ-որ մեկը երգել է «Доля воровская»-ն, դուբինկայիվ խփել են, ասել՝ «Պիտի երգեք «Господа офицеры»-ն. «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ջարդի հետքերով

07/04/2025
- Իրավունք, ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ապրիլի 3-ին վաղ առավոտվանից ես մի քանի ահազանգ եմ ստացել հարազատներից և ի վերջո մի դատապարտյալից, որի հետ խոսելիս ես ոռնոց էի լսում, այսօր «Նուբարաշեն» ՔԿՀ-ում տեղի ունեցած դեպքի վերաբերյալ քննարկման ժամանակ ասաց իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը:

«Դա մի սարսափելի վիճակ էր։ Ես անմիջապես զանգահարել եմ քրեակատարողական ծառայություն, հասարակության հետ կապերի բաժին և հարցրել եմ՝ ի՞նչ է կատարվում Նուբարաշեն ՔԿՀ-ի հինգերորդ հարկում։ Դրանից հետո ես զանգել եմ ՄԻՊ գրասենյակ և ասել եմ, որ այսպիսի վիճակ է այնտեղ։ Մանրամասն տեղեկություններ եմ ստացել և ես անմիջապես գրառում եմ արել, որովհետև դա արտառոց իրավիճակ է, երբ անպաշտպան մարդկանց մոտ է մտնում այդ սպեցնազ կոչվածը 30-40 հոգով»,- ասաց նա:

Բանախոսը ներկայացրեց ծեծի և խոշտանգման ընդհանուր պատկերը:

«Նախ խցերն ավերել են, ամեն ինչ թափել, շպրտել են սնունդը, հագուստեղենը և այլն: Գետնին են գցել դատապարտյալին, կանգնել են վրան ու սկսել են դուբինկաներով ծեծել։ Նուբարաշենը կատաստրոֆիկ բանտ է, որը պետք է քանդեն, բայց չեն քանդում»,- պատմեց նա:

Իսկ պատճառը, ըստ Ալեքսանյանի, եղել է զբոսանքի ժամանակ դատապարտյալներից մեկի՝ «Доля воровская» երգը երգելը:

«Հենց դրանից հետո է եղել այս ամենը ինչը։ Այդ սպեցնազը, որը իրենց խփում էր, ասում էր դուք պիտի երգեք «Господа офицеры» երգը։ Պատկերացնո՞ւմ եք։ Դա ես ամենայն պատասխանատվությամբ եմ ասում: Մի քանի հոգու հետ եմ խոսել և, երբ որ բոլորը նույն բանն են պատմում, դու չես կարող կասկած ունենալ այլևս դրա մասին:

Այդ սպեցնազ կոչվածը, որը ես համարում եմ բանդիտական խումբ, իր արտոնյալ վիճակով, առևանգել է դատապարտյալներից մեկին։ Ես կարող եմ հրապարակել անուն-ազգանունը՝ Դավիթ Մինասյանը։ Երկրորդ օրը դեռ նա չկար տեղում, այսինքն ո՞նց կարող են առևանգել, ո՞նց կարելի է, չեմ հասկանում՝ ինչ է կատարվում»,- ասաց Ժաննա Ալեքսանյանը:

Իսկ թե որտեղ է հիմա դատապարտյալը, իրավապաշտպանը տեղեկություն չունի, նշեց՝ հրապարակում է, որ այդ տեղեկությունները հավաքվեն:

Բանախոսը միաժամանակ հավելեց՝ «Նուբարաշեն»  ՔԿՀ-ում դատապարտյալներից որոշների նկատմամբ օրերս տեղի ունեցած ծեծի և բռնության հետևանքով կան կոտրվածքներ ստացածներ։

Ժաննա Ալեքսանյանի խոսքով՝ Արդարադատության նախարարը, Քրեակատարաողական ծառայության պետը փոխանակ պարզեն՝ ինչ է իրականում տեղի ունեցել այնտեղ, միանգամից հերքում են ահազանգը։

«Ո՞նց կարող եք դուք նստել այդտեղ և իմնաալ բռնությունների մասին»,- հարց ուղղեց իրավապաշտպանը։

Նշենք, որ օրեր առաջ իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը գրել էր. «Հենց նոր ահազանգ ստացա Նուբարաշեն ՔԿՀ-ից, որ 5-րդ հարկում ցմահ դատապարտյալների ջարդ է կազմակերպվել: Ինձ ասում են, որ դատապարտյալները արյունլվա ընկած են, և որևէ բուժօգնություն չի ցուցաբերվում։ Հարցնում էին՝ ի՞նչ ենք արել, ինչի՞ համար։ Ո՞ւմ հրահանգով են ջարդում այդ մարդկանց»:

ՄԻՊ գրասենյակից էլ հայտնել էին, որ թեժ գծի հեռախոսահամարին ահազանգ է ստացվել առ այն, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում դիմակներով անձինք ծեծի են ենթարկել ցմահ դատապարտյալներին:

ՔԿԾ-ն այնուհետև  պարզաբանում էր տարածել՝ նշելով. «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալներից մեկը տևական ժամանակ է՝ խաթարում է հիմնարկի բնականոն աշխատանքը, պարբերաբար ներկայացնում է անօրինական պահանջներ և հրահրում այլ ազատազրկված անձանց նույնպես ներկայացնել նման անօրինական պահանջներ, նա տեղափոխվել էր այլ ՔԿՀ, ինչի հետևանքով սկսվել էին անհնազանդություններ:

Ծառայության հատուկ նշանակության բաժնի ծառայողները ձեռնարկել են հատուկ միջոցառումներ ազատազրկված անձանց կողմից ներքին կանոնակարգի խախտումները վերացնելու ուղղությամբ։ Ֆիզիկական ուժի գործադրմամբ վերջիններս դուրս են բերվել խցերից, իսկ խցերում իրականացվել են խուզարկություններ»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Սպեցնազն առևանգել է դատապարտյալներից մեկին. «Նուբարաշենը» կատաստրոֆիկ բանտ է. Ալեքսանյան

Հաջորդ գրառումը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում կանգնել են դատապարտյալների վրա և մահակներով ծեծել». «Մենք դրան ծեծել չեք ասում, այլ ուժի կիրառում». պաշտոնյա

Համանման Հոդվածներ

Նորություններ

Սամվել Կարապետյանի պաշտպանական թիմը հայտարարություն է տարածել

30/10/2025
Նորություններ

Գերիները քաղաքական պատանդներ են, որոնց օգտագործում են Հայաստանի վրա ճնշում գործադրելու և ԼՂ-ի մասին հնչող ցանկացած ձայն լռեցնելու համար

29/10/2025
Նորություններ

Երբ համոզվեք, որ ՀՀ-ում գործող կառավարությունը ձեզ էլ է խաբել և խաբում, այդ ժամանակ ավելի աչալուրջ կլինեք. Արտակ Զաքարյանը՝ Եվրանեսթի մասնակիցներին

29/10/2025
Հոգևոր

Անընդունելի է ցանկացած քայլ, որը կարող է խաթարել Եկեղեցու ներքին խաղաղությունը և կասկածի տակ դնել նրա սրբազան առաքելությունը

29/10/2025
Հաջորդ գրառումը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում կանգնել են դատապարտյալների վրա և մահակներով ծեծել». «Մենք դրան ծեծել չեք ասում, այլ ուժի կիրառում». պաշտոնյա

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական