Լույս է տեսել Գ. Սարգսյանի, Ա․ Գնունու և Լևոն Մկրտչյան կոլեկտիվ մենագրությունը՝ նվիրված Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի ամրոցներին։
Աշխատանքը ներառում է Քաշաթաղի տարբեր ժամանակաշրջանների (երկաթեդարյան և միջնադարյան) 37 ամրոցների մասին տեղեկություն, որոնց մեծ մասը նորհայտումներ են։ Հետազոտությունները կատարված են ժամանակակից տեխնոլոգիաների լայն կիրառմամբ՝ հուշարձանների թվայնացման միջոցով։ Յուրաքանչյուր ամրոցի համար առանձին կազմվել են տեղորոշման քարտեզներ, հանույթներ, հատակագծեր, բարձր որակի պատկերախտությամբ օրտոֆոտոպլաններ։
Աշխատանքը կարևորվում է նաև նրանով, որ ամփոփում է Գ․ Սարգսյանի և Ա․ Գնունու երկար տարիների աշխատանքը՝ շրջանի ազատագրումից սկսված…
Այսպիսով, Արցախի Հանրապետության ամրոցների մասին անդրանիկ պրակը․
ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ,
Գ. Սարգսյան, Ա. Գնունի, Լ. Մկրտչյան,
«ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՇԱԹԱՂԻ ՇՐՋԱՆԻ ԱՄՐՈՑՆԵՐԸ»
Գիտական խմբագիր` պ.գ.դ., պրոֆեսոր Հայկ Ավետիսյան։
Գիրքը տպագրվել է Միացյալ Նահանգների և Կանադայի Թեքեյան մշակութային միության հովանավորությամբ։
Հետազոտական աշխատանքները կատարվել են «Հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող համահայկական հիմնադրամի» տրամադրված դրամաշնորհով։
Հ․Գ․ԳԻՐՔԸ ՆՎԻՐՎՈՒՄ Է ԱՐՑԱԽՅԱՆ ԲՈԼՈՐ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԻ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ
ՀԱՅԿ ՍԻՐՈՒՆՅԱՆ