Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ապրեցնող ֆիլմը…

04/09/2022
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Արուսյակ Սիմոնյանի նկարահանած «Իմ նոր տարին» կարճամետրաժ ֆիլմը բոլորովին վերջերս է էկրան բարձրացել: Վերնագիրը հուշում է, որ ֆիլմում պետք է լինեին զարդարանքներ, լույսեր, գույներ, նվերներ, փրփրուն շամպայններ, հրավառություն ու… ու խելահեղ տոնական տրամադրություն, բայց՝ ոչ: «Իմ նոր տարին» ֆիլմի հիմքում Արուսյակ Սիմոնյանի անձնական պատմությունն է: Նա ավերիչ երկրաշարժին կորցրել էր իր մորը, մնացել հոր և եղբոր հետ:Առաջին տեսարանը սկսվում է հոր կերպարը մարմնավորող Խորեն Լևոնյանի իր կնոջը հողին հանձնելու ողբերգականությամբ: Հայրը 200 եղբայարական գերեզման է բացել, որպեսզի գտնի սիրելի կնոջը, որպեսզի նա էլ գերեզման ու հուշաքար ունենա, որպեսզի կարողանա այդ անկյունում խոսել, հուզվել, պատմել իրենց երեխաների մասին, որպեսզի երեխաներն իրենց մորն այցելելու տեղ ունենան… Կողքի գերեզմանին խնկարկող ամուսիններն էլ, տեսնելով ֆիլմի հերոս Արամին՝ կնոջը հուղարկավորելիս, մտածում են, որ վերջապես նա կխաղաղվի, ապա մոտենալով աչքալուսանք են տալիս. «հազարավոր անհայտ կորածների մեջ գտնվել է կինդ…»: Անասելի ցավ կա այդ բառի մեջ, նա աչքալուսանքներ էր լսել իր ամուսնության ժամանակ, երեխանների ծնվելուց ու այսօր… Դեկտեմբերյան ցուրտ ձմեռ է, ավերված է գրեթե ամեն ինչ, մի վագոն-տնակում ապրում է հայրը իր երկու երեխաների հետ: Երեխաները չեն ընկալում այդ զարհուրելի երկրաշարժը, և նրանց թվում է, թե հեքիաթի չար հերոսներն են այս ավերածությունների հեղինակները: Որքան որ տագնապ կա նրանց սրտերում, այնքան էլ երեխայական բնազդով ինչ-որ խաղեր հորինելու տենչ՝ երկրաշարժ-երկրաշարժ վանկարկումներով: Ֆիլմում հայրը գրեթե չի խոսում, նրա դեմքը կարծես պատմում է ողջ ժողովրդի ցավը… և հետո ի՞նչ պատմել, երբ պատմելու բան էլ չկա: Նա լուռ փայտ է հավաքում փլատակների տակից, որպեսզի վառելիք լինի և հանկարծ մի գիրք է գտնում, որի էջում դրված է կնոջ նկարը: Եվ հանկարծ երեխաների երկրաշարժ-երկրաշարժ վանկարկումների ժամանակ բղավում է. «էս խաղին վերջ չկա՞…»Ահա այս բանալի բառերով ռեժիսորը ամբողջացնում է ֆիլմի դրամատիկ մասը: Բայց այդ «դժոխք» անվանումով խաղին կարծես թե վերջ չկա: Ամենուր մարդկային խեղված ճակատագրեր են, որոնք անդառնալիորեն ավերվել են: Ֆիլմում սահուն կերպով ներկայացվում է 88-ի տարեգրությունը, երբ մի քանի ժամով լույս է լինում, այդ ժամանակ հեռուստացույցն են միացնում, որ մի լուր լսեն:Երեխաներն էլ սովորել են, և հորը խնդրում են, որ միացնի «Որոնումները»: Այդպես է կոչվում այն հաղորդումը, որով ներկայացնում են կորած մարդկանց գտնվելու վայրերը: Բոլորը համակ ուշադրությամբ լսում են, և թվում է մի հրաշքով կլսեն ամենասպասված անուն-ազգանունը:Ու այսպես ամեն օր, այդ ցավի ու տառապանքի միջով անցնում են ֆիլմի հերոսները, ու ամեն օր որոնում «Որոնումներ»-ով: Հեռուստացույցի վրա երևում է տոնածառի խաղալիք, որն այդ ամենի մեջ կարծես մի գեղեցիկ հույս լինի: Ու երբ մի երեկո կրկին հաղորդում էին դիտում, հաղորդման կեսից հոսանքն անջատվեց: Հայրը մոտենում է հեռուսատցույցին, որտեղ դրված էին մոմն ու տոնածառի խաղալիքը, փորձում է վառել մոմը, և խաղալիքը ընկնում ու կոտրվում է: Այդ լռության մեջ, երեխաներից մեկն ասում է՝ «մեր նոր տարին ջարդվել ա»:Սա թվով երկրորդ բանալի բառերն էր, որով ռեժիսորը ֆիլմի կոնֆլիկտային հանգույցում հերոսներին ապրեցնող գործողության է մղում: Տոնածառի այդ միակ խաղալիքը հայրը սոսնձում է՝ մտքում ունենալով ամենասիրուն խաղը, որն ամենից շատ երեխաներն են սիրում: Հաջորդ կադրում կանգնած է ժպտացող հայրը՝ անտառի ամենամեծ ու ամենասիրուն եղևնին ձեռքում: Սա է ամենամեծ ու ամենագեղեցիկ նոր տարին, որով պիտի ապրեին և ապրեցնեին…Հ.Գ. «Իմ նոր տարին» ֆիլմի պրեմիերան Հոլիվուդում է տեղի ունեցել, մասնակցել է մի քանի փառատոների, և արժանացել է Կանադայի «Նուռ» կինոփառատոնի գլխավոր մրցանակին` լավագույն կարճամետրաժ ֆիլմ անվանակարգում: ՎԱՐԴԱՆ ՄԿՐՏՉՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԻՆՉ ԿԱՐԴԱԼ- ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՇԱԹԱՂԻ ՇՐՋԱՆԻ ԱՄՐՈՑՆԵՐԸ

Հաջորդ գրառումը

Հայկական զինուժը կրակ չի բացել

Համանման Հոդվածներ

Նորություններ

Փաշինյանն ու նրա թիմը, վախեցնելով մեզ պատերազմով, պահանջում են մեզանից հնազանդություն նրանց նկատմամբ, ովքեր վաղը կարող են գալ սպանելու մեզ, մեր երեխաներին ու հարազատներին և բնակվել մեր տներում. Արման Աբովյան

19/04/2026
Նորություններ

Հայ Ազգային Կոնգրեսը հրապարակել է նախընտրական ցուցակը

19/04/2026
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026
Հաջորդ գրառումը

Հայկական զինուժը կրակ չի բացել

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Նորություններ

Սեյրան Օհանյանի աննախադեպ քայլը. Հակոբ Բադալյան

18/04/2026

Պետք է նկատել, որ Նիկոլ Փաշինյանը նախօրեին կարողացավ իրեն բնորոշ հմտությամբ շեղել հանրային ուշադրությունը խորհրդարանում կառավարության ծրագրի կատարման հաշվետվությունից, այդ...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական