Արփի Դավոյանը և մեր բոլոր թիմակիցները մեր թեիմակիցներն են, ներկայացնում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, և ես չեմ կարծում, որ պետք է առհասարակ նման ենթատեքստով, քամահրական քննարկել որևէ թեկնածություն։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինքը, որպես պրոֆեսիոնալ իրավաբան և արդարադատության նախկին նախարար, իրեն ինչպե՞ս կզգա, եթե իրավաբանության հետ որևէ կապ չունեցող Արփի Դավոյանը դառնա արդարադատության նախարար:
«Ամեն թիմակից իր գործն ու աշխատանքն է անում: Իսկ թե ով կլինի արդարադատության նախարար, երբ որոշումը կլինի, այդ ժամանակ նոր մեկնաբանություններ կլինեն»,-ասաց նա:








