Երկուշաբթի, Հոկտեմբերի 27, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ինչպե՞ս կարող էր Վազգեն Սարգսյանն այս ամենին տեղյակ չլինել, նա վարչապետն էր. Քոչարյանը՝ Մեղրիի մասին

17/02/2025
- Նորություններ, Տեղական, Տեսադարան
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Հեյդար Ալիևն ինձ առաջարկ արել է, բայց դա եղել է սոսկ բանավոր խոսակցություն, որևէ առաջարկ չի եղել: Իսկ առաջարկները ներկայացվում էին փաստաթղթավորված՝ Մինսկի խմբի եռանախագահների կողմից: Փաստաթղթավորված եղել է միայն Քի Վեսթի առաջարկը: Ես ամեն օր սպասել եմ, որ Ալիևը կհրաժարվի իր այդ առաջարկից, ինչը և եղավ: Թալբոթի հետ որևէ տարբերակ չի քննակվել»,-Մեղրիի հարցով բանակցությունների վերաբերյալ «Ազատության» հարցին ի պատասխան՝  ասաց Ռոբերտ Քոչարյանը։ Նա «Ազատության»  լրագողին խորհուրդ տալով կարդալ իր գիրքը, որտեղ մանամասնորեն նկարագրված է այդ դրվագը:

 Ռոբերտ Քոչարյանը նաև շեշտեց՝ Վազգեն Սարգսյանը տեղյակ է եղել յուրաքանչյուր մանրամասնից: «Նա Հանրապետության վարչապետն էր, ամենամեծ ֆրակցիան ուներ ու չէր կարող տեղյակ չլինել դրա մասին»,-ասաց Քոչարյանը:

Իր ժամանակ բանակցված որևէ փաստաթուղթ երբևէ «գաղտնի» գրիֆ չի ունեցել։

Բանակցային ամբողջ գործընթացը մինչև 1999թ․ հետևյալ տրամաբանությունն ուներ․ համանախագահողները չէին ցանկանում դուրս գալ տարածքային ամբողջականության սկզբունքից փորձում էին տարածքային ամբողջականության պահպանման և ինքնորոշման իրավունքներն «ամուսնացնել». այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով լրագրողի հարցին, թե արդյոք Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևի հետ տարածքների փոխանակման հարց քննարկվել է, թե ոչ։

«Բոլոր առաջարկներն էին այսպիսին․ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ էլ է այդպիսի առաջարկ եղել։ Ընդհանուր պետության առաջարկն ի՞նչ է․ ինքնորոշված Լեռնային Ղարաբաղը և Ադրբեջանը համատեղ պետություն են ստեղծում որոշակի ասիմետրիկ կոնֆեդերացիայի տեսքով, բայց միշտ փորձը եղել է ամուսնացնել այս երկու սկզբունքները»,- նշեց Քոչարյանը։

Նրա խոսքով՝ Վաշինգտոնում Ալիևն առաջարկում է՝ եկեք իրարից պոկվենք, անջատվենք։ Այս առաջարկում ինքը տեսել է հնարավորություն կոտրելու համանախագահների կարծրատիպը։

«Այո՛, մենք բանակցում էինք դա. Մեղրին Արցախի հետ փոխանակելու՝ Հեյդար Ալիևի առաջարկի մասին պատմեց Ռոբերտ Քոչարյանը։

«Ինքն առաջարկում էր դա, ես ասում էի՝ մենք չենք կարող կորցնել Իրանի հետ սահմանը, պրոցեսը շահավետ էր ինձ համար, բայց առաջին օրից ես չէի կասկածում, որ այս քննարկումները հնարավորություն ենք ունենալու բերել մեզ համար ընդունելի տարբերակի։ Ինչու՞, որովհետև այդ ընթացքում Ալիևն, այնուամենայնիվ, ստանում էր վեց շրջան, կար մոտիվացիա, որովհետև ինքը ստանալու բան ուներ»,- ասաց Քոչարյանը։

Բանակցային ամբողջ գործընթացի ժամանակ առաջարկները ներկայացվում էին Մինսկի խմբի կողմից, երբ ներկայացվում էր առաջարկ, գալիս էին եռանախագահողները։ Այդ ընթացքում Ալիևն ամերիկյան կողմին պատմել է, թե ինչի շուրջ են բանակցություններն ընթացել։ Ամերիկյան կողմից պատվիրակություն է եկել Հայաստան հասկանալու՝ այդպես է, թե ոչ, և արդյոք Ալիևի և հայկական կողմի ընկալումները նույնն են, թե ոչ։

«Չի եղել առաջարկ, որ մենք էլ ասենք՝ ընդունում ենք, թե չենք ընդունում, թե ընդունում ենք վերապահումներով։ 2 տարի տևած բանակցությունների միակ առաջարկը ՄԽ համանախագահողների կողմից եղել է Քի Վեսթում, ուրիշ գրավոր առաջարկ երեք համանախագահողների կողմից չի եղել»,- ասաց Քոչարյանը։

Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք Թուրքիան դերակատարություն ունեցե՞լ է այս ամենում, Քոչարյանը նշեց՝ Թուրքիան ոչ մի տեղ չի երևացել, ինքը երկու անգամ հանդիպել է Թուրքիայի այն ժամանակվա նախագահ Սուլեյման Դեմիրելի հետ, սակայն Ղարաբաղի հարց չի քննարկվել։

Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք և հետագայում Սերժ Սարգսյանի ժամանակ բանակցված փաստաթղթեր ևս եղել են, չեն հրապարակվել երկու փաստաթղթեր՝ 2019թ․ ներկակացված առաջարկն ու Քի Վեսթինը, որը ներկա իշխանություններն առաջարկում են՝ Քոչարյանի գրասենյակը հրապարակի։ Նա նկատեց՝ 2008թ․ այս իրավիճակն իր մտքով չէր էլ անցնի, ինքը երբևէ փաստաթղթերը ճամպրուկով տուն չի տարել։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Փարիզում կկայանա եվրոպացի առաջնորդների հանդիպումը՝ ռուս-ուկրաինական կարգավորման հարցով

Հաջորդ գրառումը

Ուկրաինայի հարցով բանակցություններում հաշվի կառնվի Եվրոպայի կարծիքը, բայց եվրոպացիները չեն մասնակցի. Քիթ Քելոգ

Համանման Հոդվածներ

Նորություններ

Վախճանվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբաններից Տ. Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանը

26/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Հանս Հոլբեյնը 1533 թվականին նկարել է «Դեսպանները», որտեղ պատկերել է հայկական գորգ ու գլոբուս, վրան նշված՝ Հայաստան

26/10/2025
Նորություններ

Մեղադրանքը պարզապես քաղաքական հետապնդման դրսևորում է. Վարդան Ղուկասյանի պաշտպանական խումբ

26/10/2025
Նորություններ

Փաշինյանը կարող է գրանցել իր կրոնական աղանդավորական նոր կազմակերպությունը և որպես հոգևոր գիրք կարող է ծառայել «Երկրի հակառակ կողմը»

26/10/2025
Հաջորդ գրառումը

Ուկրաինայի հարցով բանակցություններում հաշվի կառնվի Եվրոպայի կարծիքը, բայց եվրոպացիները չեն մասնակցի. Քիթ Քելոգ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Վախճանվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբաններից Տ. Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանը

26/10/2025

Հոկտեմբերի 25-ին, կյանքի 74-րդ տարում, երկարատև հիվանդությունից վախճանվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբաններից Տ. Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանը: Լուրը...

ԿարդալDetails

Հանս Հոլբեյնը 1533 թվականին նկարել է «Դեսպանները», որտեղ պատկերել է հայկական գորգ ու գլոբուս, վրան նշված՝ Հայաստան

26/10/2025

Մեղադրանքը պարզապես քաղաքական հետապնդման դրսևորում է. Վարդան Ղուկասյանի պաշտպանական խումբ

26/10/2025

Փաշինյանը կարող է գրանցել իր կրոնական աղանդավորական նոր կազմակերպությունը և որպես հոգևոր գիրք կարող է ծառայել «Երկրի հակառակ կողմը»

26/10/2025

Այսօրվա խղճահարույց և թշվառ մինիաղանդապետության ցուցադրությունը՝ Հովհաննավանքում. Փաշինյանը պարտվել և ձախողել է

26/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական