Կիրակի, Մայիսի 10, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ինչու Հայաստանի տարածքով, ովքեր են միջանցքի հիմնական շահառուները, և ինչու միջանցք, այլ ոչ թե ճանապարհ.«Հայկական ժամանակ »-ը կրկին անանուն հոդված է հրապարակել

21/10/2022
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ»-ը կրկին անանուն հոդված է հրապարակել Հայաստանի Հանրապետության տարածքով հնարավոր միջանցքի շահառուների մասին: Հոդվածը՝ ստորև.

«44-օրյա պատերազմից հետո, նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության համաձայն, տարածաշրջանում պետք է տեղի ունենար բոլոր տնտեսական ու տրանսպորտային կապուղիների ապաշրջափակում։ 

Սակայն դեռևս ամիսներ առաջ ՀՀ կառավարության՝ Հայաստան-Ադրբեջան սահմանին երեք անցակետ բացելու մասին առաջարկին Ադրբեջանը դեռ չի արձագանքել, փոխարենն անգամ պաշտոնական հայտարարություններում շեշտում են, այսպես կոչված, միջանցքի մասին: Եվ սա այն դեպքում, երբ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ դրա մասին խոսք անգամ չկա, ընդհակառակը՝ խոսվում է ճանապարհների ապաշրջափակման մասին։

 
Իսկ ինչո՞ւ հենց միջանցք, այլ ոչ թե ճանապարհ։ Ինչո՞ւ հենց Հայաստանի տարածքով, և ովքե՞ր են միջանցքի հիմնական շահառուները։

ՀՀ սուվերեն տարածքով միջանցքի հիմնական շահառուներից մեկը Ադրբեջանն է։

Միջանցքն Ադրբեջանին թույլ կտա՝

– առավել ձեռնտու պայմաններով բեռնափոխադրումներ կատարել Ադրբեջան-Նախիջևան-Թուրքիա երթուղով

– վերահսկողություն ունենալ Իրանից ՀՀ ցամաքային տարածքով անցնող բեռների նկատմամբ

– որպես զգայուն թեմա օգտագործել՝ ՀՀ ներքաղաքական իրավիճակը և հասարակական տրամադրությունները սրելու համար

– Ադրբեջանը ոչ քողարկված նկրտումներ ունի նաև Սյունիքի նկատմամբ, միջանցքը առաջին քայլն է՝ հետագայում այդ տարածքներում ադրբեջանցիների վերադարձի համար լեգիտիմ հենք ստեղծելու համար։

ՀՀ սուվերեն տարածքով ճանապարհի դեպքում բեռնափոխադրումները վերահսկելու է ՀՀ-ն, իսկ փոխադրումների համար որպես տարանցիկ գոտի Ադրբեջանը ստիպված է լինելու հարկեր վճարել Հայաստանին, ինչը Ադրբեջանի համար ոչ մի կերպ ընդունելի չէ։ Քանի որ Ադրբեջանական կողմը տարիներ շարունակ հրաժարվել էր անգամ օգտվել Հայաստանի օդային տարածքից, և միայն այն պատճառով, որ ստիպված չլինի հարկեր վճարել։ Տնտեսապես զարգացած Հայաստան Ադրբեջանին պետք չէ։

Ճանապարհ ու երկաթուղի Ադրբեջանն Իրանի տարածքով էլ կարող է ստանալ, սակայն Իրանը երբեք միջանցք չի տա Ադրբեջանին, Հայաստանն էլ չի տա, բայց Ադրբեջանը փորձում է Հայաստանից ուժով ստանալ միջանցքը, ինչը շատ ավելի քիչ հավանական է, որ Իրանի դեպքում հաջողվի։

ՀՀ տարածքով միջանցքի հիմնական շահառուներից մյուսը Թուրքիան է։

Միջանցքը Թուրքիային թույլ կտա՝

– Թուրքական աշխարհի հետ անխոչընդոտ կապի ապահովում

– Իրանի՝ Հայաստանի տարածքով դեպի Եվրոպա հնարավոր գազատարի հեռանկարի ճանապարհի փակում

ՀՀ սուվերեն տարածքով ճանապարհի դեպքում ինչպես և ադրբեջանական, այնպես էլ թուրքական բեռնափոխադրումները վերահսկելու է Հայաստանը, ստիպված են լինելու հարկեր վճարել ՀՀ-ին, արդյունքում Հայաստանը կունենա էլ ավելի զարգացած տնտեսություն, ու կկարևորվի Հայաստանի դերն ու նշանակությունը տարածաշրջանում։ Իսկ այս ամենը ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Թուրքիայի համար, մեղմ ասած, ցանկալի չէ։

ՀՀ տարածքով միջանցքի հիմնական շահառուներից է նաև Ռուսաստանը։

Միջանցքը Ռուսաստանին թույլ կտա՝

– ազդեցություն ունենալ Ադրբեջանից Նախիջևան և Թուրքիա բեռնափոխադրումների նկատմամբ

– ազդեցություն ունենալ Իրանից ՀՀ ցամաքային տարածքով անցնող բեռների վրա

– հավելյալ լծակներ ունենալ ՀՀ-ի եւ Ադրբեջանի վրա, ինչպես նաև վերահսկել արևելք-արևմուտք ճանապարհների ամենակարևոր հանգույցը։

Ուկրաինայի դեմ սկսած հատուկ օպերացիայից հետո՝ Ռուսաստանի դեմ Արևմուտքի ու ԱՄՆ-ի կիրառած պատժամիջոցներից հետո, ՌԴ-ն փորձում է թե արտահանման և թե ներկրման համար շուկա գտնել։ Այս պարագայում Արևմուտքի ու Ռուսաստանի հետ երկու լարի վրա խաղացող Թուրքիան իդեալական տարբերակ է, մնում է ցամաքային կապ հաստատել Թուրքիայի հետ։ Այս համատեքստում տարածաշրջանում Թուրքիայի և Ադրբեջանի դերն ավելի է մեծացել, և հիմա Ադրբեջանը Ռուսաստանի համար կարող է դառնալ Արևմուտք գազի և նավթի արտահանման հարթակ։

Որքան ռուսական պաշտոնական հարթակները փորձում են հերքել ՌԴ-ի մասնակցությունը Հայաստանի սուվերեն տարածքով միջանցք բացելու՝ Ռուսաստանի նկրտումները, փաստերն այլ բան է վկայվում։ Նախ, ՌԴ ու ՀԱՊԿ անգործությունը Հայաստանի սուվերեն տարածք ներխուժած ադրբեջանական զինուժին, Հայաստանին զենքի մատակարարման պարտավորությունները չկատարելը, ՀՀ-ում տեղակայված ռուսական զորքի իներտությունը, ՌԴ դաշնակից Ադրբեջանի զորքի ագրեսիվությունը ՀՀ սահմանին։

Ի դեպ, թե Ադրբեջանը, թե Թուրքիան, թե Ռուսաստանը կողմ են, որ ՀՀ տարածքով միջանցքը լինի Ռուսաստանի վերահսկողության ներքո։ 

ՀՀ տարածքով Ռուսաստանը միջանցք ստանալու մի քանի տարբերակ ունի։ 

Ռուսաստանի դաշնակից Ադրբեջանը ռազմական էսկալացիայով թուլացնում է Հայաստանին այնքան, որ Հայաստանը ստիպված լինի մտնել Միութենական պետության կամ ՌԴ կազմի մեջ։
Ռուսաստանի դաշնակից Ադրբեջանին հաջողվում է էսկալացիայի արդյունքում ՀՀ սուվերեն տարածքից միջանցք վերցնել դեպի Նախիջևան, որի վերահսկողությունը հետագայում պետք է իրականացնի ՌԴ-ն»։

Աղբյուր` Փաստինֆո

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Սերգեյ Շոյգուն Պենտագոնի ղեկավարի հետ քննարկել է Ուկրաինայում իրավիճակը

Հաջորդ գրառումը

Ադրբեջանի սանձնազերծած պատերազմից և իրագործած անմարդկային դաժանություններից հետո Շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի հրահրիչ խոսույթը բնավ չի փոխվել

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է ազգային բարերար Սամվել Կարապետյանին

10/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ինչո՞ւ չի կարելի Նիկոլ Փաշինյանին պահել վարչապետի պաշտոնին. Հակոբ Բադալյան

10/05/2026
Միջազգային

Թրամփը Իրանի հետ պատերազմը ներկայացրել է որպես վեցշաբաթյա էքսկուրսիա

10/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Արցախում հայկական եկեղեցիներ ոչնչացնող օկուպանտը հայերին մեղադրում է «իրենց անտառները» ոչնչացնելու մեջ

10/05/2026
Հաջորդ գրառումը

Ադրբեջանի սանձնազերծած պատերազմից և իրագործած անմարդկային դաժանություններից հետո Շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի հրահրիչ խոսույթը բնավ չի փոխվել

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Եթե Հայաստանն ուզում է միանալ Եվրամիությանը, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի» գործընթացը». Պուտին

09/05/2026

«ՀՀ իշխանությունները կարող են հանրաքվե անցկացնել Եվրամիությանը միանալու վերաբերյալ, և եթե ժողովուրդը աջակցի դրան, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի»...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

«Ղրիմի հայերը» ցուցահանդեսը Բելոգորսկում

08/05/2026

Ապրիլի 22-ին Բելոգորսկի շրջանի պատմաերկրագիտական թանգարանում տեղի ունեցավ «Ղրիմի հայերը» խորագրով ցուցահանդեսի բացումը՝ նվիրված Օսմանյան կայսրությունում 1915 թ. Հայոց ցեղասպանության...

ԿարդալDetails
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
Հրապարակախոսություն

Շատ արագ կհայտնվենք ոչ թե ԵՄ-ում, այլ «արևմտյան ադրբեջանում». Արման Աբովյան

10/05/2026

Ինչպես ասում են՝ ուրբաթը շաբաթից շուտ եկավ։ Պուտինը պահանջել է, որ Հայաստանը արագ որոշի՝ ԵՄ, թե ԵԱՏՄ։ Եվ հիմա պետք...

ԿարդալDetails
Նորություններ

Գյումրին օկուպացնելու վերաբերյալ Թուրքիայի պլանների մասին․ Դերենիկ Մալխասյան

10/05/2026

Լենինականը (Գյումրին) օկուպացնելու վերաբերյալ Թուրքիայի պլանների մասին․ 1930-ականների վերջ Գաղտնիք չէ, որ Թուրքիան վերջին 200 տարվա ընթացքում միշտ սպասել է...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական