Երեքշաբթի, Հունիսի 2, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ինչու է Ռոբերտ Քոչարյանը դատի տվել Նիկոլ Փաշինյանին և Հայաստանի Հանրապետությանը․ պարզաբանում է Հայկ Ալումյանը

08/04/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կրկին դատական հայց է ներկայացրել Նիկոլ Փաշինյանի նկատմամբ: Սակայն, ի տարբերություն նախորդ երկու հայցերին, այս անգամ Ռոբերտ Քոչարյանը հայց է ներկայացրել Նիկոլ Փաշինյանի և Հայաստանի Հանրապետության դեմ:

Հայցը դատարան մուտքագրվել է երեկ` ապրիլի 7-ին, և մակագրվել է դատավոր Արթուր Մկրտչյանին: Ներկայացրած հայցով ՀՀ երկրորդ նախագահը պահանջում է հաստատել իր արդար դատաքննության իրավունքի խախտումը, հատուցել խախտման արդյունքում պատճառված ոչ նյութական վնասը, պահանջում է Փաշինյանին պարտավորեցնել հրապարակայնորեն հերքել Քոչարյանի վերաբերյալ հնչեցված արտահայտությունները և հատուցել զրպարտությամբ հայցվորին պատճառված ոչ նյութական վնասը:

168.am-ի հետ զրույցում Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը նշեց, որ հայցի հիմք են հանդիսացել 2021թ. մարտի 1-ին Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարությունները:

«Պատճառը այն է եղել, որ այս թվականի մարտի 1-ին հերթական անզուսպ, չհավասարակշռված և զրպարտչական հայտարարություններն է արել հրապարակայնորեն Հանրապետության հրապարակում մեծ բազմության առաջ, և  այդ հայտարարությունները բավականին մեծ տարածում են ստացել: Բացի այն, որ զրպարտչական են, նաև իրենք իրենցով պարոն Քոչարյանի անմեղության կանխավարկածն են խախտում: Իսկ ինչո՞ւ նաև ՀՀ-ի դեմ, որովհետև այդ ելույթը տեղադրվել է նաև պաշտոնական էջերում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Հայկ Ալումյանը:

Հստակեցնող հարցին, թե այդ ելույթում Ռոբերտ Քոչարյանի անուն-ազգանունը չի հնչել, այդ դեպքում ի՞նչն է դատական հայց ներկայացնելու հիմք հանդիսացել, փաստաբանն արձագանքեց.

«Եթե Դուք այդ ելույթը նայեք, Ձեզ համար ակնհայտ կդառնա, որ ինքը, ի թիվս ուրիշ անձանց, նկատի ունի նաև պարոն Քոչարյանին: Դա ամբողջ ելույթի կոնտեքստից ուղիղ երևում է»:

Փաստաբանը նաև նշեց, որ պահանջում են որպես պատճառված ոչ նյութական վնասի փոխհատուցում՝ 2 միլիոն դրամ՝ անմեղության կանխավարկածը խախտելու, ևս 2 միլիոն դրամ՝ զրպարտության համար:

Հիշեցնենք, որ սույն թվականի մարտի 1-ին հրավիրված հանրահավաքի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր.

«2008 թվականի մարտի 1-ին Հայաստանի այն ժամանակվա կառավարողները բանակը հանեցին ժողովրդի դեմ, Հայաստանի քաղաքացիներին գնդակահարելու որոշում կայացրին: Շատ կարևոր է արձանագրել, որ այս գործով՝ Մարտի 1-ի գործով, կան մեղադրվող անձինք, որոնք այսօր կանգնած են դատարանի առաջ: Ու պիտի, այո՛, արձանագրեմ, որ Մարտի 1-ի գործը, ըստ էության, իմ գնահատմամբ, բացահայտված է»:

Հիշեցնենք նաև, որ դատարանի ապրիլի 6-ի որոշմամբ ՔՕ 300.1 հոդվածով քրեական հետապնդումը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի նկատմամբ դադարեցվել https://168.am/2021/04/06/1490357.html է` հանցագործության դեպքի բացակայության հիմքով:

168.am

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին

Հաջորդ գրառումը

Զինված ուժերում բարեփոխումների մասին խոսում են մարդիկ, որոնց ամբողջ կյանքի մեծագույն նպատակը և գործունեության արդյունքը եղել է այդ բանակի կազմաքանդումը. Տիգրան Աբրահամյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Չպետք է թույլ տալ 96-ի կրկնությունը. Ռուբեն Հակոբյան

01/06/2026
Նորություններ

Գուրգեն Արսենյանի «արձակուրդը» ընդհատվել է, շտապ վերադարձել է Մոսկվա. 168.am

01/06/2026
Նորություններ

Եթե Ալենը ճիշտ է ասում, բա դավաճանությունը էլ պոզով ու պոչո՞վ է լինում… Արա Պողոսյան

01/06/2026
Նորություններ

Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ Գորիս-Կապան ճանապարհը հանձնվել է ՔՊ պահանջով․ Գեղամ Մանուկյան

01/06/2026
Հաջորդ գրառումը

Զինված ուժերում բարեփոխումների մասին խոսում են մարդիկ, որոնց ամբողջ կյանքի մեծագույն նպատակը և գործունեության արդյունքը եղել է այդ բանակի կազմաքանդումը. Տիգրան Աբրահամյան

Ամենաշատ ընթերցվածը

Մամուլի տեսություն

Փաշինյանը համաձայնել է ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մուսուլման փախստականի․ «Իրավունք»

31/05/2026

Փորձագիտական աղբյուրը հայտնում է. «Փաշինյանը համաձայնեց ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մերձավորարևելյան մուսուլման փախստականի։ Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են, որ հրապարակային հայտարարություններից...

ԿարդալDetails
Նորություններ

Զզվելի կեղծիք է տարբեր արևմտյան լրատվամիջոցներով տարածվում, Փաշինյանի աջակիցներն էլ Ադրբեջանում աշխարհով մեկ են եղել. Տաթևիկ Հայրապետյան

01/06/2026

Ուրեմն արդեն քանի օր է, ինչ «Հարցումների ամփոփում և ընտրությունների վերլուծություն Եվրոպայում» կոչվող «Europe Elects» աղբյուրը՝ հղում անելով «Breavis»-ի հարցումներին,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանում երբեք ռուսականից բացի, այլ գազ չի լինի. Օվերչուկ

01/06/2026

Հայաստանում երբեք այլ գազ չի լինի, բացի ռուսականից. հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Մենք շատ լավ գիտենք գազի շուկայում...

ԿարդալDetails
Հասարակություն

Հունիսի 1. երեխաները պետք է պաշտպանված լինեն

01/06/2025

Հունիսի 1-ը Երեխաների պաշտպանության միջազգային օրն է: Երեխաների պաշտպանության օր անցկացնելու որոշումն ընդունվել է 1949 թ. Կանանց ժողովրդավարական միջազգային դաշինքի...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական