Երկուշաբթի, Սեպտեմբերի 22, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ինչո՞ւ Արցախում հայեր չկան. Freedom House -ի նոր զեկույցը

22/09/2025
- Միջազգային, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարության ոլորտում աշխարհում մեծ հեղինակություն վայելող Freedom House մի շարք միջազգային և հայաստանյան գործընկերների հետ համատեղ հրապարակել է փաստահավաք զեկույց, որը հաստատում  է, որ Ադրբեջանը պետական մակարդակով իրականացրել է համակարգված և նպատակաուղղված քաղաքականություն, որի հետևանքով Արցախի էթնիկ հայ բնակչությունը իրենց պատմական հայրենիքից հարկադրաբար տեղահանվել և ենթարկվել  է էթնիկ զտման։

Այս զեկույցը ուսումնասիրում է Արցախում բնակվող էթնիկ հայերի կարգավիճակը՝ սկսած 2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմից մինչև 2023 թվականի սեպտեմբերին Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական հարձակումը և դրա հետևանքները։ Հարյուրավոր վկաների հարցազրույցներ և բաց աղբյուրներից տվյալներ ներառող միջազգային փաստահավաք ջանքերի միջոցով վերլուծությունը նպատակ ունի պատասխանել, թե ինչու 2024 թվականի մայիսի դրությամբ Արցախում էթնիկ հայեր չեն ապրում։ Այն փաստում  է, թե ինչպես են Արցախում բնակվող մարդիկ դիտավորյալ ենթարկվել կանոնավոր հարձակումների, ահաբեկումների, զրկվել մարդու  հիմնարար իրավունքներից և բավարար կենսապայմաններից, ինչպես նաև բռնի տեղահանման։ Ապացույցները ցույց են տալիս, որ Ադրբեջանը գործել է համապարփակ, մեթոդաբար իրականացված ռազմավարության հիման վրա՝ Արցախը էթնիկ հայ բնակչությունից  և պատմամշակութային ներկայությունից ազատելու համար:

Զեկույցը ամփոփվել է եզրակացությամբ, որի հիմնական կետերը հետևյալն են՝

1.Արցախի հայ բնակչությունը ենթարկվել է շարունակական և զանգվածային մարդու իրավունքների խախտումների Ադրբեջանի կողմից, ներառյալ՝

  • Սննդի, դեղորայքի, ջեռուցման, էլեկտրաէներգիայի ու վառելիքի երկարատև պակասի
  • Տրանսպորտային շրջափակման և ազատ տեղաշարժի խախտման
  • Հոգեբանական ահաբեկման և ֆիզիկական սպառնալիքների

2. 2023 թվականի սեպտեմբերի 19-ի ադրբեջանական ռազմական գործողությունն իրականացվել է բնակչության արդեն իսկ խոցելի վիճակի պայմաններում, ինչը խորացրել է ճգնաժամը։

3.Փաստագրվել են կամայական կալանավորումներ, խոշտանգումներ, վատ վերաբերմունք, խաղաղ բնակչության ու զինվորականների դիտավորյալ սպանություններ, այդ թվում՝ խաղաղապահների ներկայությամբ։ Նման գործողությունները ենթակա են պատերազմական հանցագործությունների որակավորմանը։

4.Ադրբեջանի վարած քաղաքականությունը համակարգված և նպատակաուղղված է եղել՝ հայ բնակչությանը Արցախից դուրս մղելու համար, ներառյալ՝

  •  Հարկադրանք, վախի մթնոլորտ, սոցցանցերում տարածվող սպառնալիքներ
  •  Հայ մշակութային ժառանգության ոչնչացում ու սեփականության թալան
  • Ազգային պատկանելությամբ պայմանավորված խտրական մոտեցում

5.Արցախի շուրջ 100,000 հայեր ստիպված են եղել լքել իրենց բնակավայրերը՝ չունենալով իրական այլընտրանք, ինչը միջազգային իրավունքի տեսանկյունից համարվում է հարկադիր տեղահանում և էթնիկ զտում։

6.Սահմանված է, որ 2023 թ․ սեպտեմբեին արցախահայության զանգվածային տեղահանումը չի եղել կամավոր, և չի հիմնավորվել որևէ օրինական հիմքով (օրինակ՝ ռազմական անհրաժեշտություն)։ Բնակչության վերադարձի ուղղությամբ որևէ քայլ չի ձեռնարկվել։

7.Ադրբեջանի գործողություններն ու հռետորաբանությունը, ներառյալ՝ նախագահի հրապարակային ելույթները, վկայում են այդ գործողությունների կանխամտածված և համակարգված բնույթի մասին։

8.Միջազգային կառույցները, ներառյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, Արդարադատության միջազգային դատարանը և Եվրախորհրդարանը, հաստատել են՝ տեղի ունեցածը բնութագրվում է որպես էթնիկ զտում։

Զեկույցն արձանագրում է՝ Ադրբեջանը կատարել է ծանր միջազգային հանցագործություն՝ հայ բնակչության հարկադիր տեղահանում, ինչը միջազգային քրեական դատարանի՝ Հռոմի կանոնադրությամբ  (ստատուտ) համարվում է հանցագործություն մարդկության դեմ։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Անկախության տարեդարձը Փաշինյանի տոնը չէ. նա ատում է այդ անկախությունը, որովհետև ոչ թե ինքը, այլ ուրիշներն են բերել այն. Լևոն Տեր-Պետրոսյան

Հաջորդ գրառումը

ԱԽ քարտուղարը՝ ԱԱԾ տնօրենի Բաքու այցի մասին

Համանման Հոդվածներ

Նորություններ

«Զանգեզուրի միջանցքը» կնպաստի մինչև 15 միլիոն տոննա լրացուցիչ բեռի փոխադրումների իրականացմանը. ադրբեջանցի նախարար

22/09/2025
Նորություններ

Եթե հնարավոր լինի, Թուրքիան կանի հնարավորը, որպեսզի նպաստի հայ ռազմագորիների ազատման  գործին. Ֆաթմա Աքսալ

22/09/2025
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 60
Նորություններ

ԱԽ քարտուղարը՝ ԱԱԾ տնօրենի Բաքու այցի մասին

22/09/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Անկախության տարեդարձը Փաշինյանի տոնը չէ. նա ատում է այդ անկախությունը, որովհետև ոչ թե ինքը, այլ ուրիշներն են բերել այն. Լևոն Տեր-Պետրոսյան

22/09/2025
Հաջորդ գրառումը
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 60

ԱԽ քարտուղարը՝ ԱԱԾ տնօրենի Բաքու այցի մասին

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

«Զանգեզուրի միջանցքը» կնպաստի մինչև 15 միլիոն տոննա լրացուցիչ բեռի փոխադրումների իրականացմանը. ադրբեջանցի նախարար

22/09/2025

Վերջին տասնամյակներում աշխարհը մեծ մասամբ կառավարվել է մի քանի երկրների կողմից, բայց այս կարգը փոխվում է։ Այժմ մենք տեսնում ենք...

ԿարդալDetails

Եթե հնարավոր լինի, Թուրքիան կանի հնարավորը, որպեսզի նպաստի հայ ռազմագորիների ազատման  գործին. Ֆաթմա Աքսալ

22/09/2025
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 60

ԱԽ քարտուղարը՝ ԱԱԾ տնօրենի Բաքու այցի մասին

22/09/2025

Ինչո՞ւ Արցախում հայեր չկան. Freedom House -ի նոր զեկույցը

22/09/2025

Անկախության տարեդարձը Փաշինյանի տոնը չէ. նա ատում է այդ անկախությունը, որովհետև ոչ թե ինքը, այլ ուրիշներն են բերել այն. Լևոն Տեր-Պետրոսյան

22/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական