Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ իր Starlink արբանյակային համակարգը ուկրաինական բանակի հիմքն է։ Ըստ նրա, ամբողջ առաջնագիծը կփլուզվի դրա անջատման դեպքում։
«Ես Պուտինին, բառացիորեն, մենամարտի եմ հրավիրել Ուկրաինայի պատճառով, և իմ Starlink համակարգն ուկրաինական բանակի հիմքն է: Ամբողջ առաջնագիծը կփլուզվի, եթե ես անջատեմ այն: Ես զզվել եմ անելանելի վիճակում տարիներ տևող կոտորածից, որում Ուկրաինան անխուսափելիորեն կպարտվի: Խաղաղություն, հենց հիմա», – գրել է Մասկը X սոցիալական ցանցում:
Ըստ նրա, «ամեն ոք, ով իսկապես հոգ է տանում, իսկապես մտածում և իսկապես հասկանում է, ցանկանում է, որ մսաղացը դադարեցվի»: