Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իմ ճանաչած նախկին համեստ ուսանող Տիգրան Ավինայանն այսօր հանդես է գալիս տոտալիտար պետության ՔԿՀ-ի պետի կեցվածքով. Լարիսա Ալավերդյան

04/02/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Հրապարակախոսություն, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Azg.am-ի զրուցակիցն է իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը։

-Տիկի՛ն Ալավերդյան, ինչպե՞ս եք գնահատում հասարակական տրանսպորտի թանկացման դեմ մասսայական բոյկոտը։

-Ես պետք է փոքր-ինչ այլ տեսակետից խոսեմ. քաղաքացիներն այս բոյկոտով իրենց նվիրվածությունն են հայտնում այս նույն իշխանությանը, որը մի ժամանակ դեռ ընդդիմություն էր։ Այսինքն՝ այնպես չէ, որ բոլորը գործող իշխանությունների նման փոփոխական են։ Այն քաղաքացիները, որոնք ընդգրկված են եղել ժամանակին ընդդիմություն եղած այդ ուժի պայքարի մեջ, հավատարիմ են մնում որդեգրած սկզբունքներին։

Կարծում եմ՝ դա ավելի տրամաբանական և հասկանալի է, քան, օրինակի համար, այն, որ ժամանակին պայքարած մարդիկ այժմ չպայքարեն։ Իդեպ, մենք էլ ենք եղել պայքարողների շարքում, օգնել ենք մեր համաքաղաքացիներին մի կետից տեղափոխվել մյուս կետ։ Այսինքն՝ անձամբ ես և իմ ընտանիքը միացած ենք եղել այն անձանց, որոնք այսօր իշխանություն են, իսկ այն ժամանակ ընդդիմություն էին։ Մենք գտնում էինք, որ տվյալ մոտեցումն է ճիշտ, ոչ թե անձինք, կամ որևէ կոնկրետ քաղաքական ուժ։ Մենք բոլորս համաձայն էինք տրանսպորտի թանկացման դեմ բոյկոտին և հիմա էլ մնում ենք նույն  կարծիքին։

Այստեղ զարմանալի ի՞նչ կա։ Զարմանալին այն անտրամաբանական բացատրություններն են, որոնք տրվում են քաղաքային իշխանությունների կողմից՝ իբրև նոր ավտոբուսներ են բերվել։ Կներեք, բայց դրանով քաղաքապետարանը երևանցիներին լավություն չի արել, այլ ընդամենն իր պարտականությունն է կատարել։ Այնպես չէ, որ շուկայում ենք, որովհետև միայն շուկայում են ավելի լավ խնձորի համար ավելի թանկ վճարում, պակաս լավի համար՝ համեմատաբար էժան։ Իսկ այն, ինչ անում են քաղաքային իշխանությունները, կներեք, բայց շուկայական մոտեցում է։

Ի՞նչ է՝ քաղաքային իշխանությունը ցանկանում է իր պարտականություն հանդիսացող որակի բարձրացումը վաճառե՞լ մեզ վրա։ Սա ապշելու բան է, աբսուրդ։

Կրկնում եմ՝ ես ամբողջովին հավատարիմ եմ մնում այն մոտեցմանը, որը ներկայացնում էր այն ժամանակվա ընդդիմությունը, սակայն այսօր արդեն իշխանություն դարձած քաղաքական ուժը։ Ի՞նչ է՝ աթոռները փոխելը նշնակում է, որ պետք է փոխես նաև կարծի՞քդ։ Ես դա բացարձակապես չեմ ընդունում, դատապարտում եմ այդ մոտեցումը։

–Տիկի՛ն Ալավերդյան, մինչև մեկ ուղղության համար 150 դրամ վերջնական սակագնի հաստատումը քաղաքային իշխանությունները և անձամբ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը մի քանի անգամ իջեցրեցին իրենց կողմից սահմանված սակագինը։ Ի՞նչ կասեք նման մակերեսային, այսրոպեական մոտեցման մասին։

-Որևէ փոփոխություն անելուց առաջ այնքան մանրակրկիտ հաշվարկներ պետք է ներկայացվեն, քննարկումներն այնքան բաց պետք է լինեն, որևէ որևէ հարց չմնա։ Ընդ որում՝ այդ քննարկումների ընթացքում կարող են հնչել բոլորովին այլընտրանքային տեսակետներ, որոնք ոչ միայն 100 դրամ կթողնեն տրանսպորտի ուղեվարձը, այլև հնարավոր է՝ մինչև անգամ կիջեցնեն այն։ Ինչո՞ւ քաղաքային իշխանությունները չեն տեսնում, որ զարգացած, ինչպես նաև ոչ այնքան հարուստ մի շարք պետություններում տենդենցն ամբողջովին այլ է. գիտեք՝ արդեն քանի-քանի մայրաքաղաքում հասարակական տրանսպորտն անվճար է քաղաքացիների համար։ Իհարկե, դա չի նշանակում, որ տրանսպորտը ձրի է, պարզապես բոլոր ծախսերն իր վրա վերցնում են քաղաքային իշխանությունները։

Հիմա իրենց այդքան առաջադեմ համարող, այդքան ճոռոմ խոսող ՔՊ-ն չի՞ նայում կամ չի՞ ուզում հետևել ժամանակակից տենդենցներին։ Քաղաքային իշխանություններն այնքան վիրավորական, տոտալիտար ժամանակահատվածին հատուկ մոտեցում են դրսևորում՝ տրանսպորտի սակագինը 150 դրամ է, և վերջ։ Սա ժողովրդի հանդեպ արհամարհական վերաբերմունք է, նսեմացում։

Այնպես չէ, որ բոլոր ՔՊ-ականներն իշխանության ներկայացուցիչներ են, նրանց թվում նաև շարքային քաղաքացիներ կան. կարծում եմ՝ այժմ պահն է, որ նրանք խոսեն իրենց քաղաքական ուժի հետ, եթե, իհարկե, ՔՊ-ն կուսակցություն է, ոչ թե տոտալիտար հարաբերություններ ծավալող ինչ-որ խումբ։

Ես ողջունում եմ մեր ազգաբնակչությանը՝ տատիկ-պապիկներին, երիտասարդներին, որոնք շատ ավելի գրագետ և հիմնավորված են բացատրում տրանսպորտի թանկացման դեմ իրենց դիրքորոշումը, քան ՔՊ-ն՝ տրանսպորտի թանկացումը։

-Տիկի՛ն Ալավերդյան, մի կողմից երևանցիները զանգվածաբար բոյկոտում են տրանսպորտի թանկացման դեմ, մյուս կողմից քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարում է, որ վերադարձ 100 դրամ սակագնին այլևս չի լինելու։ Ի վերջո ինչի՞ կարող է հանգեցնել այս առճակատումը։

-Նախևառաջ քաղաքային իշխանություններին հորդորում եմ իրենց չպահել քրեակատարողական հիմնարկների պետերի նման։ Այդ ի՞նչ խոսելաոճ է՝ վերադարձ չի՛ լինելու։ Քաղաքային իշխանությունները ցմա՞հ են նշանակված, որ հրամայական մեթոդներով կառավարեն։ Աշխարհում գոյություն չունի իրեն ժողովրդավարական ուժ հռչակած որևէ քաղաքային իշխանություն, որը նման բառապաշարով կխոսի իր քաղաքացիների հետ։

Օրենքում կան համապատասխան հոդվածներ, որոնց համաձայն քաղաքապետը պետք է պարտադիր լսի բոլոր բողոքները, քննարկումներ ծավալի, հրավիրի փորձագետների։ Օրենքի տառն ամբողջովին այդ մասին է, ոչ թե քաղաքապետը պիտի հրամայի և իր կարծիքը պարտադրի։

Քաղաքապետը ծառայող է, նա պետք է ծառայի, լսի, քննարկի, կարողանա գտնել ոսկե միջինը և քաղաքացիներին համոզի որևէ բանում, ոչ թե հրամայի։
Ես ոչ մոտիկից՝ որպես ուսանողի, ճանաչում եմ Տիգրան Ավինյանին։ Նա բավականին լավ որակներով, համեստ, ինձ համար վերին աստիճանի թանկ կիրառական մաթեմատիկայի մասնագիտության տեր անձնավորություն է։ Հիմա ապշում եմ՝ հիմա ինչ այլափոխություն է նրա հետ կատարվում։ Ո՞վ է տեսել, որ ժամանակակից, երիտասարդ տղամարդն իրեն պահի որպես տոտալիտար պետության ՔԿՀ-ի պետի կեցվածքով։

–Տիկի՛ն Ալավերդյան, ըստ Ձեզ՝ ի՞նչ ելք կարող է ունենալ հասարակական բոյկոտը, հնարավոր համարո՞ւմ եք, որ քաղաքային իշխանություններն ի վերջո տեղի տան և հայտարարեն 100 դրամ սակագնի մասին։

-Քաղաքացիներին հորդորում եմ շարունակել բոյկոտը։ Կրկնում եմ՝ սա բոյկոտ էլ չէ, այլ հավատարմության նշան ներկայիս իշխանություններին, որոնք նախկինում հենց իրենք էին դեմ տրանսպորտի թանկացմանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Սպիտակ տունը բացահայտել և ներկայացրել է USAID-ի չարամիտ ծրագրերից մի քանիսը

Հաջորդ գրառումը

Կոտայքում հրդեհ է բռնկվել «Ծիրան» սուպերմարկետի «Ford Transit»-ում

Համանման Հոդվածներ

Նորություններ

Հայ Ազգային Կոնգրեսը հրապարակել է նախընտրական ցուցակը

19/04/2026
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026
Նորություններ

Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է Սուրբ Պատարագի Հաղորդության խորհրդից․ փաստաբան

18/04/2026
Հաջորդ գրառումը

Կոտայքում հրդեհ է բռնկվել «Ծիրան» սուպերմարկետի «Ford Transit»-ում

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
Նորություններ

Սեյրան Օհանյանի աննախադեպ քայլը. Հակոբ Բադալյան

18/04/2026

Պետք է նկատել, որ Նիկոլ Փաշինյանը նախօրեին կարողացավ իրեն բնորոշ հմտությամբ շեղել հանրային ուշադրությունը խորհրդարանում կառավարության ծրագրի կատարման հաշվետվությունից, այդ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական