Չորեքշաբթի, Հոկտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իմ հագուստները քայլող պատմություն են

30/05/2025
- Մշակութային, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանի վաստակավոր նկարիչ, ֆեյշն-դիզայներ, «AH» բրենդի հիմնադիր Աննա Հարությունյանը օրեր առաջ վերադարձել է Unique Fashion Show Paris (UFSP) Փարիզի նորաձևության եզակի ցուցադրությունից, ուր շուրջ 30 երկրների կողքին ներկայացրել է Հայաստանը, ում վստահվել էր ցուցադրության «grand final-ը»։

Միջոցառումը, որը բարձր նորաձևության շուրջ միավորել էր ավելի քան 800 բարձրաստիճան հյուրերի Փարիզի կենտրոնում, Էյֆելյան աշտարակի կողքին, հեղինակավոր պատմական վայրում ՝ Shangri-La Paris հյուրանոցում, առավել հիշարժան դարձրեց Աննա Հարությունյանը Հայաստանից։

 Հավաքածուն «Քայլող պատմություն» անվանող դիզայների հագուստներում պատկերված է հայկական սիմվոլիկան՝ ժայռապատկրներ ուրարտական դարաշրջանից, աշխարհի ստեղծումից մինչև մեր ժամանակներ։

Նրա «օտ կուտյուր» («Haute couture» ֆր․) հավաքածուն տրանսֆորմացիա է՝ կտավներից դեպի հագուստ, որի մի մասը՝ վերարկուները, կարող են հասանելի դառնալ նաև սովորական մարդկանց։

Հեղինակն ինքն է զբաղվում մոդելների քաստինգով, բեմադրությամբ-ռեժիսուրայով, աքսեսուարների պատրաստմամբ, դիմահարդարմամբ՝ ֆեյս-արտով։ Նորաձևության գործակալության կողմից տրամադրած տարբեր ազգերի մոդելներից առանձնացնում է սևամորթներին, ում վրա, կիսամութ տարածքում, առանձնակի շքեղությամբ էին նայվում հավաքածույում դոմինանտ ոսկեգույնը։ Եվ, իհարկե, մոդելի աչքերը, աչքերի արտահայտությունը, որին առանձնակի ուշադրություն է դարձնում Աննան։ Թատերականացված մեգա-ֆեյշնի կազմակերպիչները սիրով «ենթարկվել» են դիզայների պահնջներին՝ ստեղծել կիսամութ, սակրալ միջավայր, խորհրդավոր մթնոլորտ, մշակված միզանսցեն՝ մոդելների «ստոպ-կադրներով» բուխարու մոտ, ոտաբոբիկ դուրս գալու նախապայմանին։ «Իմ պատկերացմամբ, արխայիկ հագուստներով մոդելները, որոնք երկրի ու երկնքի մեջտեղում խորհրդանշում են մարդ-էակին, ի ծնե դատարկ ձեռքերով, բոբիկ ոտքերով, հողին կպած․․․նրանք չեն կարող կոշիկ կրել։ Դա խախտում է տիեզերական էներգիան ու գաղափարը», -ասում է Աննան։ Նա երախտագիտությամբ նշում է, որ բավականին մեծ ուղեբեռի առկայությամբ (16 հագուստ), մեկնել էր առանց իր աշխատակազմի, բայց կազմակերպիչները ապահովվել էին անհրաժեշտ ամեն ինչով։ Չնայած մեծ հետաքրքրության, ներկայացված հագուստներից ոչինչ չի վաճառել, քանի որ սա ցուցադրություն էր, իսկ ահա փարիզյան ցուցադրությանը մասնակցելու համար ստիպված է եղել վաճառել իր կտավներից, քանի որ պետությունը՝ ԿԳՄՍՆ-ը, նորաձևություն չի ֆինանսավորում և դրանով փակում այդ հարցի էջը։

«Պետական կամ մասնավոր աջակցություն չկա, ինքս եմ անում ներդրումներ, թեև շատ դժվար է, բայց դա տալիս է ստեղծագործական և անհատական անկախություն», – նշում է Աննան,-Եթե դու դուրս ես գալիս քո երկրից, պետք է հասկանաս, որ դու Հայաստանի մի մասնիկն ես, քո միջոցով մարդիկ ճանաչում են քո երկիրը»։

Մարդկանց հետաքրքրում են քո արմատները։ Ազգայինի, էթնոյի հանդեպ հետաքրքրությունը միշտ կա, բայց մատուցման ձևերը փոխվել են, նախքին ավանդական տարազին եկել է փոխարինելու հինը՝ նոր ֆորմաներով»։ Ցուցադրության ապոֆեոզը դարձավ Աննա Հարությունյանի բեմելը հերոսներից մեկի՝ 1,85 հասակով սևամորթ մի մոդելի ուղեկցությամբ, ով մարմնավորել էր մարդ-Աստծո կերպարը։ Աննա կարևորում է նման ցուցադրությունները, որոնք մի ուրիշ աշխարհ ու մթնոլորտ են ստեղծագործողի համար, տալիս են փորձառություն, բացում նոր հեռանկարներ։ Աննա Հարությունյանի ներշնչանքը՝ հնագույն Հայաստանի պատմությունն ու տիեզերական իմաստով հավատքն է առ Աստված։

Աշխարհի ցուցահնդեսներում ներկայացված նկարիչն այս հաջողությունը նոր աստիճան է համարում իր կենսագրությունում․ նրան և նրա «AH» բրենդը ճանաչեց Փարիզը, հեղինակավոր մասնագիտական լրատվամիջոցները գրոհում էին հարցազրույցներով, լավագույն «կոմլիմենտներից» մեկը համարում է «դուք իսկական եք, դուք ունիկալ եք» և Փարաջանովի հետ համեմատությունը, որը համեստորեն չի ընդունում։

Սա լուրջ քննություն էր, Փարիզի խստապահանջ հանդիսատեսի առջև, ով չի սիրում թերին, պլագիատը, նախապատվություն տալով բարձրաճաշակ արվեստին։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Փաշինյանը չի հանդարտվում. նոր գրառումը կուսակրոնություն ընդունած հոգևորականների մասին է

Հաջորդ գրառումը

Փաշինյանի հայհոյանքներն ու անպարկեշտ արտահայտություններն իրավապահների ու ՄԻՊ-ի ուշադրությունից դուրս են. վարույթ չի նախաձեռնվել

Համանման Հոդվածներ

Նորություններ

Խաղաղության խոստումներ և ատելության լեզու. Ադրբեջանի երկակի քաղաքականությունը

29/10/2025
Նորություններ

Հովհաննավանքը դարձել է հակաեկեղեցական որջ. Սուրեն Սուրենյանց

29/10/2025
Հոգևոր

Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպում ունեցավ Մասյացոտնի թեմի հոգևոր սպասավորների հետ

29/10/2025
Նորություններ

Վախենում է, գիտի, որ իրավիճակը վերջնախաղային է. Վլադիմիր Մարտիրոսյան

29/10/2025
Հաջորդ գրառումը

Փաշինյանի հայհոյանքներն ու անպարկեշտ արտահայտություններն իրավապահների ու ՄԻՊ-ի ուշադրությունից դուրս են. վարույթ չի նախաձեռնվել

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական