Շաբաթ, Հուլիսի 11, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իմպիչմենթի քայլերի հերթականությունը խառնելը ավանտյուրա է, կամ սադրանք, կամ այլ նպատակ է հետապնդում. Աղվան Վարդանյան

07/05/2025
- Նորություններ

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց, որ ստացել է Նիկոլ Փաշինյանի նկատմամբ իմպիչմենթի գործընթաց սկսելու վերաբերյալ նախաձեռնողների նամակը։

«Սկզբում ասում էին՝ ուլտիմատում-նամակ։ Պատասխանում եմ հրապարակավ։ Պառլամենտական երկրներում, որտեղ ուժերի հարաբերակցությունը պարբերաբար կարող է փոխվել, իմպիչմենտը, նույնիսկ փոքր սխալի դեպքում, վարչապետին անվստահություն հայտնելու իրական գործիք է:  Այդպիսի՞ն է Հայաստանի պառլամենտը։ Ո՛չ։ Հայաստանում մեկ մարդու և մեկ խմբակցության բացարձակ իշխանություն է։ Մեկ մարդու դիկտատուրա քաղաքական մեծամասնություն ՔՊ-ի վրա։ Այսօրվա Հայաստանում իմպիչմենթի գործընթացը հնարավոր է և պետք է սկսել միայն այն ժամանակ, երբ երկրում կա իրական երկիշխանություն։ Երբ այս իշխանությունը չի տիրապետում իրավիճակին, թելադրողը փողոցն ու ընդդիմությունն են, երբ ուժային կառույցները չեն համարձակվի արյունահեղության հրաման կատարել։ Այսօր նման իրավիճա՞կ է։ Ո՛չ»,- ասաց Վարդանյանը։

Ըստ պատգամավորի՝ վերջերս ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Դավիթ Հարությունյանն էլ էր ասում՝ Հայաստանում իմպիչմենթը հնարավոր է միայն այն դեպքում, երբ առկա է հզոր հանրային ճնշում։

«Պե՞տք է փորձել նման իրավիճակ ստեղծել։ Այո՛։ Կա մեկ այլ մեկնաբանություն։ Փորձառու Դավիթ Հարությունյանը ասում է՝ նախաձեռնողները պրիմիտիվ չեն, ճկուն են և, իր կարծիքով, իրական նպատակը վարչապետի միասնական թեկնածու որոշելն է, առանց որի հնարավոր չէ իմպիչմենթ սկսել։

Եթե իրոք այդպես է, այդ նպատակով էր պետք նախաձեռնություն-քննարկումներ սկսելը։ Միասնական թեկնածուն որոշվելու է կա՛մ փողոցում՝ հզոր ճնշման արդյունքում, կա՛մ ընտրություններով։ Քայլերի հերթականությունը խառնելը ավանտյուրա է, կամ սադրանք, կամ այլ նպատակ է հետապնդում։

Ի՞նչը կարող է լինել նպատակը. փորձել շանտաժի ենթարկել «Հայաստան» խմբակցությանը։ Կա՛մ ասեք՝ իմպիչմենթի եք գնում 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թեկնածությամբ, կա՛մ ընդունեք՝ Ռոբերտ Քոչարյանը ձեր թեկնածուն չէ։

Էդգար Ղազարյանը և Նարեկ Մալյանը պարբերաբար երգում են՝ Ռոբերտ Քոչարյանը ռեսուրս չունի (հետաքրքիր է՝ ումից են փոխառել այս միտքը), Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» դաշինքի ղեկավարը չէ։

Էդգար Ղազարյանն ասում է՝ «Ես հստակ հնչեցնում եմ Ռոբերտ Քոչարյանի անունը՝ որպես վարչապետի թեկնածու «Հայաստան» խմբակցության կողմից»։

Էդգար Ղազարյանը հանդիպել է 2-րդ, 3-րդ նախագահներին, Բագրատ Սրբազանին։ Մամուլում հրապարակում եղավ, Էդգարին հղումով, որ միայն 2-րդ նախագահը չի ողջունել հենց այսօր իմպիչմենթ սկսելու գաղափարը։ Հաշվեք՝ ես գիտեմ-չգիտեմ նախագահների հետ զրույցների բովանդակությունը։ 3-րդ նախագահը ողջունե՞լ է հենց այսօր իմպիչմենթ սկսելու ծրագիրը։ Թող Էդգարն ասի. եթե ասաց՝ ողջունել է, ես առաջարկում եմ «Պատիվ ունեմ» խմբակցությանը սկսել թեկնածուի անունը տալ։

Ասում են՝ թող «Հայաստան»-ը առաջարկի Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը, «Պատիվ ունեմ»-ը՝ Արթուր Վանեցյանի։ Արթուր Վանեցյանը ի՞նչ կապ ունի «Պատիվ ունեմ»-ի հետ։ Իմ համոզմամբ՝ «Հայաստան» խմբակցության առաջնորդը 2-րդ նախագահն է, «Պատիվ ունեմ»-ինը՝ 3-րդ նախագահը։ Ինչո՞ւ եմ խնդիրն այսպես ձևակերպում։ Հանրապետական մեր գործընկերներից այսօր իմպիչմենթ սկսելուն բազմաձայն հավանություն տվողներ կան։ ՀՀԿ-ում դերակատարում ունեցող, հարգելի Արտակ Զաքարյանը ասում է՝ «Իմպիչմենթը հնարավորություն կտա ապագա կառավարությանը չեղարկել այսօրվա իշխանության որոշումները, բացի դրանից՝ ընդդիմադիր թևերին միավորման կտանի։

Հայկ Մամիջանյանը ասում է՝ իմպիչմենթը հնարավոր է, բայց այս պահին մենք թեկնածու չունենք։ Էդգար Ղազարյանին գնահատում եմ, աշխատասեր է, հումորով, համառ է, հիանալի նմանակումներ է անում։ Բայց չափազանց շատ է խոսում, ինչը լավ հատկություն չէ, համառ սևեռումներ ունի, ինչը ևս լավ տեղ չի տանում։ Բայց երբեմն լկտիանում է ու փորձում շանտաժի ենթարկել։

Տեսեք՝ ինչ է ասում Էդգարը. 2021-ի օգոստոսի 2-ից բոլոր պատգամավորները անվերապահորեն վստահություն և աջակցություն են հայտնել Նիկոլ Փաշինյանի կառավարությանը։ Նիկոլ Փաշինյանի օրակարգն են սպասարկում։ Ինձ համար ի՞նչ տարբերություն Արամ Սարգսյան, թե նրանցից մեկը։ Եթե չստորագրեն, թող փորձեն հաջորդ ընտրություններում առաջադրվել։ Միայն իրենց բարեկեցության մասին մտածեն, աշխատավարձ ստանան, օգնական ունենան»։

Ես չգիտեմ՝ Էդգարը կուսակցության անդամ է, թե ոչ։ Հիշեցնեմ Էդգարին՝ ես միշտ օգնական եմ ունեցել։

Հաստատում եմ՝ ինքն էլ լավ օգնական էր։ Նարեկ Մալյանին միայն հիշեցնեմ, որ իրեն այդքան ոգևորած 2018-ի ելույթում նաև ասել եմ՝ կուռքեր չեմ ընդունում։ Եվ հետո՝ Էդգարն ու Նարե՞կն են ինձ պարտադրելու այսօր անել մի բան, ինչին ես չեմ հավատում։ Ո՞ւմ են պարտադրելու։

«Ես կճնշեմ այդ պատգամավորին»,- ասում է Նարեկը։ Դե արի, ինձ ճնշիր։ Նարեկը հաճախ նաև լկտիանում է։ Ասում է՝ 2021-ին խաբել են ավանտյուրիստի նման, քվե էին «կլյանչիտ անում», «ընդդիմադիր աֆերիստներ», «անբարոյական կեցվածք ունեն»։ Սիրով ասում եմ՝ լկտիությամբ նրա հետ կարող են մրցել միայն ՔՊ-ական մի քանի պատգամավորներ ։

Թող ձյուն չգա Նարեկ Մալյանի, Էդգար Ղազարյանի գլխին, թող կանաչ արև ունենան։ Բայց թող չափերը ճանաչեն։

Կեղծ օրակարգով հասարակությանը մոլորեցնող ՔՊ-ն հերիք է։ Վերջերս ՀՀ 3-րդ նախագահը ասաց, որ իշխանափոխության ծրագիր ունեն մինչև 2026 թվականը։ ՀՀԿ-ն հայտարարել է, որ ոչ մի ընդդիմադիր ուժ միայնակ իշխանափոխություն չի կարող անել։ Ուրեմն այդ ծրագիրը կներկայացվի՝ կտեսնենք։ Վստահ եմ՝ այդ ծրագիրը հենց այսօր իմպիչմենթ սկսելը չէ։ Ինձ համար այս թեման այլևս փակ է։ Որովհետև «Հայաստան» դաշինքի և 2-րդ նախագահի դեմ կազմակերպված այս արշավը բարոյական չէ։ Իսկ ինչը բարոյական չէ, արդյունավետ չի լինելու»,- ամփոփեց Աղվան Վարդանյանը։:

Նախորդ գրառումը

Փաշինյանը Ավինյանին հրահանգել է ոչ մի դեպքում Նոր Նորքի թաղապետին չկպնել. «Իրավունք»

Հաջորդ գրառումը

Այս իշխանությունը երկար կյանք չի ունենալու, և հաջորդ իշխանությունը չի լինելու միաբևեռ. Աղվան Վարդանյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Հարգելի դեսպաններ, այսօր դուք կանգնած եք բարոյական լուրջ ընտրության առջև՝ ում հետ եք համագործակցում և ում եք աջակցում Հայաստանում. Զարուհի Փոստանջյան

11/07/2026
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
Նորություններ

Փաշիստական իշխանությունների կողմից ժողովրդի նկատմամբ իրականացվող ամենազզվելի բաներից մեկը թուրքերի և ադրբեջանցիների հանդեպ վախի մշտական գեներացումն է. Արման Աբովյան

11/07/2026
Նորություններ

Գագիկ Ծառուկյանի մոր՝ Ռոզա Ծառուկյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է

11/07/2026
Նորություններ

Ալեն Սիմոնյանն արձակուրդ է գնացել

11/07/2026
Հաջորդ գրառումը

Այս իշխանությունը երկար կյանք չի ունենալու, և հաջորդ իշխանությունը չի լինելու միաբևեռ. Աղվան Վարդանյան

Լրահոս

Հարգելի դեսպաններ, այսօր դուք կանգնած եք բարոյական լուրջ ընտրության առջև՝ ում հետ եք համագործակցում և ում եք աջակցում Հայաստանում. Զարուհի Փոստանջյան

11/07/2026

ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպան՝ պարոն Սերգեյ Կոպիրկինին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան՝ տիկին Քրիստինա Քվինին ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար՝ պարոն Վասիլիս...

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Փաշիստական իշխանությունների կողմից ժողովրդի նկատմամբ իրականացվող ամենազզվելի բաներից մեկը թուրքերի և ադրբեջանցիների հանդեպ վախի մշտական գեներացումն է. Արման Աբովյան

11/07/2026

Վախն ու սարսափը սրանց համար դարձել են յուրաքանչյուր հայի անհատականությունն ու կամքը կոտրելու գործիք՝ փորձելով հայերին վերածել վախեցած, սարսափից դողացող...

Գագիկ Ծառուկյանի մոր՝ Ռոզա Ծառուկյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է

11/07/2026

Կտրուկ վատացել է Գագիկ Ծառուկյանի 93-ամյա մոր՝ Ռոզա Ծառուկյանի, առողջական վիճակը: Պատճառը խուզարկության ժամանակ որդու նկատմամբ կիրառված անօրինական բռնությունն է:...

Ալեն Սիմոնյանն արձակուրդ է գնացել

11/07/2026

Հուլիսի 13-ից օգոստոսի 2-ը ներառյալ 8-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը գտնվելու է ամենամյա արձակուրդում: Այդ ժամանակահատվածում Ազգային ժողովի...

199 մլն 500 հազար դրամ՝ Վարդավառի համար. բոլորը՝ մեկ մարդու պես, ներկա գտնվել Հանրապետության հրապարակում

11/07/2026

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, պետական գերատեսչությունների աշխատողներին, հատկապես Երեւանի քաղաքապետարանի եւ թաղապետարանների աշխատակիցներին հորդորել են կիրակի՝ հուլիսի 12-ին,...

Փաշինյանը մտադիր է Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ» գործարանի ժամանակավոր կառավարիչ նշանակել էկոնոմիկայի փոխնախարար Էդգար Զաքարյանին

11/07/2026

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Փաշինյանը մտադիր է Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ» գործարանի ժամանակավոր կառավարիչ նշանակել էկոնոմիկայի փոխնախարար Էդգար Զաքարյանին, որն...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական