Իլոն Մասկը Tesla Battery Day միջոցառման ժամանակ ներկայացրեց նոր մարտկոցների մասին շնորհանդեսը: Գործարարն իր ընկերության վերջին մշակումը լիթիում-իոնային էներգիայի աղբյուրների ոլորտում անվանեց «լուրջ առաջընթաց» և խոստացավ, որ էլեկտրական մեքենաները շուտով կդառնան ավելի կատարյալ ու մատչելի:
Ըստ Новые известия-ի, Tesla-ի նոր մարտկոցը զգալիորեն բարելավել է էներգիայի պահպանման և փոխանցման եղանակը: Սարքի հզորությունը հին մոդելի համեմատ հինգ անգամ ավելացել է: Մարտկոցը կարող է մեքենան 500%-ով հզորացնել: Ակնկալվում է, որ մի քանի տարի անց Tesla-ն կկարողանա 56%-ով կրճատել էներգիայի աղբյուրների արտադրության ծախսերը և այդպիսով կրճատել էլեկտրամեքենաների գները:
«Վստահ ենք, որ շուրջ երեք տարի անց մենք կկարողանանք առաջարկել 25000 ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ ամբողջովին ինքնավար մեքենա», ասել է Մասկը: