Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Իլհամ եղբորս հետ լիարժեք համակարգված կերպով իրականացնում ենք հայ-ադրբեջանական երկխոսության գործընթացը. Էրդողան

Նախագահ Իլհամ Ալիև եղբորս հետ ձեռք ձեռքի, սիրտ սրտի տալով մեր հարաբերությունները շարունակելու ենք զարգացնել բոլոր ոլորտներում. ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։

Ermenihaber-ը գրում է, որ Թուրքիայի ղեկավարը նաև անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում վստահ է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմամբ տարածաշրջանը կհասնի շատ ավելի բարեկեցիկ պայմանների։

«Իլհամ եղբորս հետ լիարժեք կոորդինացված և համակարգված կերպով իրականացնում ենք այս երկխոսության գործընթացը։ Հավատում եմ նաև, որ Ալլահի կամքով մոտ ժամանակներս տեսնելու ենք այս շփումների դրական արդյունքները»։