Երեքշաբթի, Մայիսի 26, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իհարկե, Նիկոլ Փաշինյանը չի մնացել Ռուբեն Ռուբինյանի իրազեկման «հույսին». Հակոբ Բադալյան

28/02/2026
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Այս ընթացքում Նիկոլ Փաշինյանն իր տելեգրամյան ալիքում հրապարակում է տեսանյութ, թե սկսել են ներկուսակցական քարոզարշավը՝ ցուցակի համար:

Ընդ որում, Փաշինյանը ԱԺ փոխնախագահ Ռուբինյանին հարցնում է՝ կուսակցական ավտոբուսում, թե «ինչպիսին է միջազգային իրավիճակը», լսելով պատասխան՝՝ «դե, խառը էլի, կտեսնենք»:

Սա Հայաստանի երկու բարձրաստիճան պաշտոնյաների հրապարակային զրույց է մի պարագայում, երբ Հայաստանի համար գերկարեւոր հարեւան երկրում բռնկվել է պատերազմ:

Ընդ որում, առանձին հարց է, թե Նիկոլ Փաշինյանն ինչու՞ է միջազգային իրավիճակի վերաբերյալ հարցնում ԱԺ փոխնախագահին, երբ այդ պաշտոնյայի գործառույթների մեջ միջազգային իրավիճակ չի մտնում բոլորովին: Էլ չասած այն մասին, որ զուտ պաշտոնական ստատուսով՝ ԱԺ փոխնախագահը առավել բարձր է, քան գործադիր իշխանության ներկայացուցիչ վարչապետը, որովհետեւ ԱԺ նախագահը առաջնային ներկայացուցչական մանդատի կրող է:

Իհարկե հասկանալի է, որ Հայաստանում այդ ամենը վաղուց է ձեւականություն, եւ ԱԺ նախագահը անգամ կարող է հայտարարել, որ վարչապետը իր ղեկավարն է: Այո, այն, ինչ ուղղակի անհեթեթ է ժողովրդավարական քաղաքական որեւէ համակարգի պարագայում, Հայաստանում հնչում է եւ միանգամայն հանգիստ ու անկաշկանդ:

Վերադառնալով միջազգային իրավիճակին, կարծում եմ իհարկե Նիկոլ Փաշինյանը չի մնացել Ռուբեն Ռուբինյանի իրազեկման «հույսին», բայց այստեղ խնդին առավել շատ վարքագծի ու արձագանքի լրջության աստիճանն է, կամ՝ անլրջության:

Անկասկած է, որ Հայաստանը պետք է պատրաստվի իրանցի փախստականների ընդունելու: Հայաստանը թերեւս արդեն այսօր պետք է իրականացնի ինտենսիվ աշխատանք ՄԱԿ ու այլ միջազգային կառույցների հետ, այդ հարցում գործուն օժանդակության համար: Իհարկե միեւնույն ժամանակ այսօր չափազանց լուրջ հարց է, թե արդյո՞ք Երեւանն ի վիճակի է կանխարգելել հնարավոր ռիսկերը, որ բազմաշերտ իմաստով պարունակելու է փախստականների հնարավոր հոսքը: Հաշվի առնելով, որ այդ հոսքը եղել է նախորդ՝ 12-օրյա պատերազմի ընթացքում, այս անգամ թերեւս սպասելի է ավելի մեծը:

Ընդ որում, այստեղ բնականաբար առանձին հարց է, թե ինչ վարք կցուցաբերեն իրանյան մեր հայրենանակիցները: Նրանց ինչ թիվ կորոշի դուրս գալ Իրանից դեպի Հայաստան: Բնական է, որ մեր հայրենակիցների ընդունման հանգամանքը պահանջելու է առանձին վերաբերմունք ու կազմակերպական կառուցվածք:

Ի վիճակի՞ է Հայաստանի կառավարման ներկայիս համակարգը՝ իր որակներով, զբաղվել այդ հարցով:

Միաժամանակ, կարծում եմ այյդ հնարավոր մարտահրավերի հարցում պետք է նաեւ դերի եւ գործառույթի մասին մտածեն քաղաքական մյուս ուժերը, օգտակար լինելու տրամաբանությամբ:

Հակոբ Բադալյան, քաղաքական վերլուծաբան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իսկ մենք ի՞նչ ենք տեսնում. թեթև շոու «երջանիկ ավտոբուսից». Վլադիմիր Մարտիրոսյան

Հաջորդ գրառումը

Թեհրանում հզոր պայթյուն է տեղի ունեցել

Համանման Հոդվածներ

Նորություններ

Բաքվում մեկնարկել է Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարների գործով վերաքննիչ բողոքի քննությունը

26/05/2026
Ազգային

Ս. Ներսէս Շնորհալի Հայրապետ Կը Ներառուի Կաթողիկէ Եկեղեցւոյ Սուրբերու Շարքին

26/05/2026
Միջազգային

Հայաստանը պաշտպանություն է փնտրում սպառնալիքի անմիջական աղբյուրի մոտ, բայց դա երկրի ղեկավարության ընտրությունն է. Շոյգու

26/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Մեծ խելք պետք չէ հասկանալու համար, թե ինչպես են քպ-ականներն անգիտակցաբար «եփում» հաջորդ սպառնալիքը. Արտակ Զաքարյան

26/05/2026
Հաջորդ գրառումը

Թեհրանում հզոր պայթյուն է տեղի ունեցել

Ամենաշատ ընթերցվածը

Քաղաքականություն

Հրապարակվել է Հայաստանում իշխանափոխության ՌԴ հատուկ ծառայությունների գաղտնի պլանը

25/05/2026

«Хроника Кавказа» տելեգրամյան ալիքի տրամադրության տակ է հայտնվել ռուսական հատուկ ծառայությունների աշխատակցի կոտրված հեռախոսից արտահոսած գաղտնի փաստաթղթերի բացառիկ փաթեթ, որը մանրամասնում...

ԿարդալDetails
Նորություններ

Ուղիղ. Ճակատագրական հայտարարություն. Սամվել Կարապետյան

25/05/2026

Ընտրություններին ընդառաջ` կառավարության վերջին նիստը, մեր ժողովրդի ապագայի համար ճակատագրական հայտարարությամբ։

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանի բանակի մասին գաղտնի տվյալները Իրանի քաղաքացին փոխանցել է Ադրբեջանին. Նաիրի Հոխիկյան

26/05/2026

Հայաստանի բանակի մասին գաղտնի տվյալները Հնդկաստանի, Պակիստանի ու Իրանի քաղաքացիները հանում են երկրից ու փոխանցում Ադրբեջանին։ Այս մասին արդեն 2...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Պուտինը ստորագրել է օրենք՝ արտերկրում ՌԴ քաղաքացիների պաշտպանության համար ԶՈւ կիրառման մասին

26/05/2026

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն օրենք է ստորագրել, որը թույլ է տալիս զինված ուժերին ներգրավել ՌԴ քաղաքացիների պաշտպանության համար։ Փաստաթղթով նախատեսվում...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական