Հինգշաբթի, Հունիսի 19, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ի՞նչ կաներ ՀՀ կառավարությունը նախապատերազմական ներկա պայմաններում. Արմեն Այվազյան

03/04/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Քաղաքագետ Արմեն Այվազյանը գրում է.

Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի խոշորածավալ հարձակման հավանականությունը, թերևս, երբեք այսքան բարձր չի եղել, քան այժմ։ Իսկ դա գրեթե մեխանիկորեն ու միաժամանակ նշանակում է Ադրբեջանի հարձակում Հայաստանի վրա։

Այս մասին վերջին տարիներին չեմ հոգնել անընդհատ նախազգուշացնել։ Տասնյակ ելույթներ եմ ունեցել։ Ի՞նչ կաներ այս պայմաններում ՀՀ կառավարությունը, եթե այն լիներ անկախ պետության ազգային անվտանգությամբ ու կենսական շահերով մտահոգված կառավարություն։

Եթե որևէ երկրի կառավարությունը կանգնած է անխուսափելի ներխուժման վտանգի առջև, ապա այն պետք է անհապաղ ու միաժամանակ տարբեր ուղղություններով միջոցառումներ ձեռնարկի։ Բնական է, խոսքը վերաբերում է երկրի պաշտպանունակությունն ու անվտանգության համակարգը ամրապնդելուն։

Պահանջված համալիր գործողությունները ներառում են ոչ միայն ռազմական ոլորտը, այլև արտաքին քաղաքականությունը, տեղեկատվական, հոգեբանական և գաղափարական դաշտը, քաղաքացիական պաշտպանությունը։ Իսկ ամենակարևոր գործոնը ժողովրդի համախմբվածությունն է, խուճապի կանխարգելումը, դիմադրական ոգու և պայքարելու կամքի դաստիարակումը։

• Ի՞նչ է արել և անում այս ուղղություններով Փաշինյանի կառավարությունը։ Ճիշտ է՝ ամեն օր հարվածում է ժողովրդի համախմբվածությանը, անխնա պառակտումներ է առաջացնում, փորձում է կոտրել հայության դիմադրական ոգին և պայքարելու վճռականությունը։

• Ի՞նչ է արել Փաշինյանի կառավարությունը բազմաքանակ հայկական աշխարհազոր ստեղծելու ուղղությամբ, որը պետք է կանգնած լիներ բանակի կողքին և նրա թիկունքում։ Ոչինչ։ Բացարձակապես ոչինչ։

• Ի՞նչ է արել Փաշինյանի կառավարությունը բանակի լրացուցիչ համալրումը՝ պահեստազորայինների ու կամավորների ներգրավմամբ մոբիլիզացիան ապահովելու համար։ Եթե լուրջ աշխատանք կատարված լիներ, բոլորս դրա մասին տեղյակ կլինեինք։

• Ի՞նչ է արել Փաշինյանի կառավարությունը բանակի մարտունակությունը բարձրացնելու համար։ Վերջին տարիներին քանի՞ զորավարժություն է անցկացվել խոշոր զորամիավորների մասնակցությամբ։ ԶՐՈ։

• Ի՞նչ է արել Փաշինյանի կառավարությունը պարտիզանական պայքարին նախապատրաստվելու համար՝ տեղական բնակչությունն ու հատուկ ուժերը երկարատև դիմադրության պատրաստելու ուղղությամբ։ ՈՉԻՆՉ։

• Ի՞նչ է արվել հակահետախուզական ու հետախուզական գործողություններն ուժեղացնելու համար։ Պատասխանը պարզ է, եթե նայենք, թե ովքեր են ղեկավարում այդ ոլորտը։

Իսկ եթե առանձին-առանձին թվարկենք բոլոր այն ռազմական ու ոչ ռազմական միջոցառումները, որոնք պետք է արվեին և որոնք պետք է հենց այս պահին արվեն, ապա այն մի երկար ցանկ կկազմի։ Նշեմ միայն մի քանի կարևոր կետ՝

✔ Ապաստարանների պատրաստում՝ բնակչության պաշտպանության համար,

✔ Բժշկական պատրաստություն՝ հիվանդանոցների պատրաստվածության ապահովում,

✔ Դեղորայքի պաշարների ավելացում,

✔ Հակաքարոզչական և տեղեկատվական պաշտպանության միջոցների ներդրում։

Բայց ամբողջ խնդիրն այն է, որ Հայաստանի դեմ հարձակումը կարող է տեղի ունենալ Փաշինյանի և նրա ոչուփուչ ՔՊ-ի իշխանության օրոք։ Հարձակման սկսվելու պահից ի վեր ժողովուրդը զրկվելու է իրավիճակի վրա որևէ ազդեցություն գործելու հնարավորությունից։

Միակ ուժը, որը կարող է նման պայմաններում փրկել Հայաստանը, պարտադրել կառավարման պատերազմական մեխանիզմների ներդրումը, բանակն է ու զինվորականությունը։ Նա պետք է դուրս բերի ժողովրդին պարտվողական ուղեգծից և դնի դիմադրության ուղեգծի վրա։

ԲԱՆԱԿԸ ԵՎ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Խնդիրը ոչ թե խռովկան անձերի չկողմնորոշվելն է, այլ Գյումրու տնտեսական նիկոլիզմը

Հաջորդ գրառումը

Հայ դատի գործիչները հանդիպումներ են ունենում ԱՄՆ կոնգրեսականների հետ` Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու համար

Համանման Հոդվածներ

Նորություններ

Կա ողջամիտ կասկած, որ Սամվել Կարապետյանը կարող է նկատի ունեցած լինել ոչ իրավաչափ գործողությունը. Արման Եղոյան

19/06/2025
Նորություններ

Աշխարհում շատ քիչ տեղերում է, որ էլցանցերը բացառապես մասնավոր են. մեր պատակը ՀԷՑ-ը պետականացնելն է. Արման Եղոյան

19/06/2025
Նորություններ

Կոտրել են ընդդիմադիր պատգամավորի մեքենայի դիմապակին ու հայելիները

19/06/2025
Միջազգային

Իսրայելի ԶՈւ-ին հանձնարարվել է թիրախավորել Թեհրանի ռազմավարական նշանակետերը և կառավարական շենքերը. Կաց

19/06/2025
Հաջորդ գրառումը

Հայ դատի գործիչները հանդիպումներ են ունենում ԱՄՆ կոնգրեսականների հետ` Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու համար

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Կա ողջամիտ կասկած, որ Սամվել Կարապետյանը կարող է նկատի ունեցած լինել ոչ իրավաչափ գործողությունը. Արման Եղոյան

19/06/2025

Հարցը բառերի քանակի մեջ չի, է, հարցը նրա մեջ է, որ Սամվել Կարապետյանը արեց շատ հստակ հայտարարություն, ինքը ասաց՝ եթե...

ԿարդալDetails

Աշխարհում շատ քիչ տեղերում է, որ էլցանցերը բացառապես մասնավոր են. մեր պատակը ՀԷՑ-ը պետականացնելն է. Արման Եղոյան

19/06/2025

Կոտրել են ընդդիմադիր պատգամավորի մեքենայի դիմապակին ու հայելիները

19/06/2025

Իսրայելի ԶՈւ-ին հանձնարարվել է թիրախավորել Թեհրանի ռազմավարական նշանակետերը և կառավարական շենքերը. Կաց

19/06/2025

Փաշինյանը ճկռալով ավարտում է առաքելությունը. Վլադիմիր Մարտիրոսյան

19/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական