Երկուշաբթի, 27 Հուլիս, 2026

Ի՞նչ են առաջարկել Զելենսկուն եվրոպական երկրների առաջնորդները

Մակրոնը առաջարկել է ուկրաինական հակամարտության ավարտը քննարկել քառակողմ հանդիպման ժամանակ՝ Եվրոպայի մասնակցությամբ։

Ֆրանսիայի նախագահը նաև ասել է, որ եռակողմ հանդիպումից առաջ անհրաժեշտ է հասնել հրադադարի։ Էմանուել Մակրոնը ընդգծել է, որ սա անվտանգության հարց է ոչ միայն Ուկրաինայի, այլև Եվրոպայի համար։

Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին շնորհակալություն է հայտնել Դոնալդ Թրամփին ուկրաինական հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերի համար։ Նա ասել է, որ Ուկրաինայի անվտանգության երաշխիքները նման կլինեն ՆԱՏՕ-ի 5-րդ հոդվածի մոդելին։ Նույն գաղափարը հաստատել է  նաև Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ կցանկանար տեսնել զինադադար հաջորդ հանդիպումից և առաջարկել է ճնշում գործադրել Ռուսաստանի վրա։