Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Հայաստանի տարածքում սեպտեմբերի 2-ին, 7-ին կեսօրից հետո, 3-ին գիշերը և կեսօրից հետո, 4-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 2-3-ին առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Սեպտեմբերի 4-ի ցերեկը, 5-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան 2-4 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 3-ին՝ Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Լեռնային Ղարաբաղում կնվազի 3-5 աստիճանով։

Ինչպես  հայտնում են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում սեպտեմբերի 2-ի ցերեկը, 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +20+22, վաղը ցերեկը՝ +35+37։

Օդի ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում գիշերը՝ +12+16, ցերեկը՝ +25+29,

Կոտայքի լեռներում գիշերը՝ +10+13, ցերեկը՝ +25+28,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +18+20, ցերեկը՝ +29+32,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +22+26,

Լոռիում գիշերը՝ +13+16, ցերեկը՝ +19+23,

Տավուշում գիշերը՝ +15+20, ցերեկը՝ +21+24, 

Արագածոտնի լեռներում գիշերը՝ +10+14, ցերեկը՝ +23+25,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +18+22, ցերեկը՝ +31+35,

Արարատում գիշերը՝ +19+22, ցերեկը՝ +36+37,

Արմավիրում գիշերը՝ +75+21, ցերեկը՝ +35+37,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +10+12, ցերեկը՝ +27+29,

Վայոց ձորի նախալեռներում  գիշերը՝ +17+20, ցերեկը՝ +35+37,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +17+21, ցերեկը՝ +27+31, 

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +11+15, ցերեկը՝ +21+24,

Արցախում գիշերը՝ +19+21, ցերեկը՝ +27+31։