Հակարիի կամուրջն այս պահի դրությամբ հատել է 21 062 տրանսպորտային միջոց:
Ժամը 14։00-ի դրությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել բռնի տեղահանված 100 437 հայ։
Նրանցից 82 827-ը հաշվառված է։
Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 30-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսին հայտնել է վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։