ԱՄՆ-ի բնակիչները ապահով չեն լինի, եթե Բայդենը հաղթի ընտրություններում, հայտարարել է Դոնալդ Թրամփը։
Բայդենը ցանկանում է դադարեցնել ոստիկանության ֆինանսավորումը, ոստիկանությանն անվանել թշնամիներ, և յուրաքանչյուր քաղաքացու թողնել սոցիալիստական խմբավորումների ողորմությանը։ Նախկին փոխնախագահին Թրամփն անվանել է Դեմոկրատական կուսակցության ծայրահեղ ձախ թևի և Բեռնի Սանդերսի տիկնիկ, հաղորդում է Daily Mail-ը։
«Այդ մարդիկ ուզում են հանել Ջորջ Վաշինգտոնի, Թոմաս Ջեֆերսոնի, Բենջամին Ֆրանկլինի և Հիսուսի արձաններն ու հուշարձանները։ Այս ընտրությունները շատ կարևոր նշանակություն ունեն», ասել է նախագահը։