Առաջին անգամ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մամլո ասուլիսի ժամանակ հրապարակավ հայտարարել է, որ կարող է չղեկավարել ամերիկյան հաջորդ վարչակազմը: Հեռարձակումն իրականացվել է Սպիտակ տան թվիթերյան էջում:
«Ինչ էլ լինի ապագայում, ո՞վ գիտե, թե ինչպիսին կլինի հաջորդ վարչակազմը: Ըստ երևույթին, ժամանակը ցույց կտա», ասել է Թրամփը: