ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Սպիտակ տանը գտնվելու ընթացքում իրեն հաջողվել է փրկել աշխարհը միջուկային պատերազմից. հայտնում է The New York Times թերթը՝ վկայակոչելով Նյու Յորքի նահանգի գլխավոր դատախազ Լետիցիա Ջեյմսի՝ փակ դռների հետևում ցուցմունք տալու ժամանակ քաղաքական գործչի ելույթի ձայնագրությունները։
«Դուք միջուկային Հոլոքոստ կունենայիք, եթե ես գլուխ չհանեի Հյուսիսային Կորեայից։ Կարծում եմ, որ դուք միջուկային պատերազմ կունենայիք, եթե ինձ չընտրեին»,-ասել է նա։
Թրամփը Սպիտակ տանն իր մնալն անվանել է «աշխարհի ամենակարևոր աշխատանքը, որը միլիոնավոր կյանքեր է փրկում»։