Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Թրամփի պաշտոնավարմամբ ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններում կարող է դրական միտում ի հայտ գալ. Էրդողան

Թրամփի՝ ԱՄՆ  նախագահ ընտրվելով, այս երկրի հետ Թուրքիայի հարաբերություններում դրական միտում կարող է ի հայտ գալ. ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ադրբեջանից վերադառնալուց հետո։

Նրա խոսքով, Անկարայի և Վաշինգտոնի հետագա հարաբերությունների վերաբերյալ դեռ վաղ է կոնկրետ կանխատեսում անել, դա կլինի  Թրամփի վարչակազմի ամբողջական ձևավորումից, երկու երկրների նախարարների աշխատանքից հետո։

«Թրամփի վարչակազմը տնտեսությունը դիտարկում է որպես իր գլխավոր առաջնահերթություններից մեկը։ Թուրքիան այն երկիրն է, որը ներդրումային հնարավորություններ է առաջարկում իր ռազմավարական աշխարհագրական դիրքի և երիտասարդ բնակչության շնորհիվ: Մենք կարող ենք նոր հնարավորություններ ստեղծել երկու երկրների միջև առևտուրն ավելացնելու և ներդրումները խթանելու համար։ Հնարավոր է նաև նոր համագործակցություն՝ հատկապես էներգետիկայի, ենթակառուցվածքների և տեխնոլոգիաների ոլորտներում»,- ասել է Թուրքիայի ղեկավարը։