Դոնալդ Թրամփը հայտարարել է Միացյալ Նահանգների տարածքի հնարավոր ու մոտալուտ ավելացման մասին. հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Մոտ ապագայում մեր երկիրը կարող է զգալիորեն մեծանալ», – մեջբերում է գործակալությունը նրա խոսքերը։
Թրամփը վստահեցրել է, որ Միացյալ Նահանգները կստանա Գրենլանդիան։
«Կարծում եմ՝ կլուծենք հարցը Գրենլանդիայի հետ։ նաև կարծում եմ, որ Գրենլանդիայի բնակչությունը ցանկանում է մեզ հետ լինել։ Ես իսկապես չգիտեմ, թե Դանիան ինչի է ուզում հասնել, եթե թույլ չտա, որ դա տեղի ունենա»,-ասել է ԱՄՆ նախագահը:
Թրամփը պնդում է, որ Գրենլանդիայի նկատմամբ իր հետաքրքրությունը պայմանավորված է ոչ թե զուտ ամերիկյան շահերով, այլ «ազատ աշխարհը պաշտպանելու» ցանկությամբ։
«Գրենլանդիայի ափերին կան ռուսական նավեր, կան չինական նավեր, կան նավեր ամբողջ աշխարհից: Եվ սա լավ իրավիճակ չէ: Կարծում եմ, որ մենք կստանանք Գրենլանդիան, քանի որ մենք խոսում ենք աշխարհի ազատության մասին: Մենք կարող ենք ազատություն ապահովել»,- մեկնաբանել է Թրամփը: