Թուրքիա հումանիտար օգնություն ուղարկելու համար Հայաստանը հատել է հայ-թուրքական փակ սահմանը, որով վերջին անգամ 1993 թվականին է բեռնատար ավտոմեքենա անցել։
ՀՀ Արտաքին գործերի նորանշանակ փոխնախարար Վահան Կոստանյանը թվիթերյան էջում տեսանյութ է հրապարակել, թե ինչպես է հումանիտար օգնություն տեղափոխող մեքենան անցնում Մարգարայի կամրջով։