Այս ենթադրությունն առաջ է քաշել ռուս-թուրքական գործարար խորհրդի տնօրեն Ալեքսեյ Էգարմինը։
Նրա խոսքով, թուրքական կողմը դիտարկում է Միր համակարգի հետ ֆինանսական գործարքներ իրականացնելու այլընտրանքային տարբերակներ, այդ թվում՝ բանկի ստեղծումը, որը կախված չի լինի ԱՄՆ-ի և ԵՄ-ի պատժամիջոցների ճնշումից։
«Միգուցե դա կլինի հատուկ բանկ, կամ հատուկ համակարգ, որը հիմնված է բլոկչեյն հաշվարկների կամ փակ քլիրինգի վրա: Հնարավոր է, առանձին կենտրոն բնակավայրերի համար», – ասել է RTDS-ի տնօրենը: